Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են Toyota և GAZelle մակնիշի ավտոմեքենաները. վերջինս կողաշրջվե է. կան տուժածներ
Նոյեմբերի 4-ին, ժամը 15:42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Վեդի քաղաքի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են Toyota (վարորդ՝ Մ․ Կ․, ծնված 1975 թ.) և GAZelle (վարորդ՝ Ն․ Ս․, ծնված 1965 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով GAZelle մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ GAZelle մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ն․ Ռ․-ն (ծնված 1982 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները տեղի ուժերի հետ համատեղ ուղղել են «GAZelle» մակնիշի ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։