Սոցապ նախարարի ընտանիքի ռեստորանում հայտնաբերվել է 100 մլն դրամի ստվերային շրջանառություն

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ընտանիքին պատկանող ռեստորանային համալիրում 100 մլն դրամի ստվերային շրջանառություն է հայտնաբերվել:

ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել նշված ստվերային շրջանառության մասին, չնշելով, թե ով է ռեստորանային համալիրի սեփականատերը։

. «ՊԵԿ-ը՝ հաշվի առնելով ԶԼՄ-ների հարցադրումները՝ «Լիաննա գարդեն հոլ»-ում («Վանատամ» ՍՊԸ) իրականացված հսկողական աշխատանքների վերաբերյալ, հայտնում է, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից «Վանատամ» ՍՊԸ-ի վերաբերյալ ստացված տեղեկությունների և միաժամանակ կատարված վերլուծական աշխատանքների արդյունքներով վեր հանված ռիսկերի հիման վրա, 19.10.2023թ.-ին ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Լիաննա գարդեն հոլ» ֆիրմային անվամբ գործող ռեստորանային համալիրում առկա է շուրջ 100 մլն դրամի ստվերային շրջանառություն, միաժամանակ պարզվել է նաև, որ ռեստորանային համալիրն իր վարձու աշխատողներին վճարվող աշխատավարձի չափը 4 մլն դրամի չափով պակաս է արտացոլել և ներկայացրել հարկային մարմնին ներկայացվող հարկային հաշվարկներում։

Արձանագրված ստվերային շրջանառությունը հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման և կանխման շրջանակներում ներկայացվել է հարկ վճարողին, որի արդյունքում վերջինս, ինքնակամ, 21.11.2023թ.-ին հարկային մարմնին է ներկայացրել 2023 թվականի երկրորդ, երրորդ եռամսյակների շրջանառության հարկի և օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ճշտված հաշվարկներ։


Արդյունքում ընկերության իրացման շրջանառությունն ավելացել է 100․241․088 ՀՀ դրամի չափով և առաջացել է պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շրջանառության հարկի գումար՝ 4․009․644 ՀՀ դրամի չափով, իսկ եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ճշտված հաշվարկներով ընկերության վարձու աշխատողներին ուղղվող աշխատավարձի չափն ավելացել է 4․156․763 ՀՀ դրամի չափով, որի արդյունքում առաջացել է լրացուցիչ վճարման ենթակա 831․355 ՀՀ դրամ եկամտային հարկի և 170․081 ՀՀ դրամ սոցիալական վճարի գումարներ։

Միջոցառման արդյունքներով «Վանատամ» ՍՊԸ-ի մոտ ընդհանուր առմամբ առաջացել է 5․011․080 ՀՀ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություն, որն ամբողջությամբ վերականգնվել է։

Տնտեսվարողի մոտ 30.12.2023 թվականին իրականացված հսկիչ գնման արդյունքում արձանագրվել է նաև հսկիչ դրամարկղային կանոնների կիրառության խախտում, որի արդյունքում հարկ վճարողին 31.01.2024 թվականին առաջադրվել է 769 335 ՀՀ դրամ տուգանք` ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի համաձայն»:


Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների այս ռեստորանային համալիրը պատկանում է ՀՀաշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ընտանիքին:

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը կքննարկվի նաև այսօր Ֆուտբոլային կրքերը չեն հանդարտվում. Մելիքբեկյանին հեռացնելու որոշում կա՞ Տիկնանց տառապանքն անուն ունի Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ազատ է արձակվել ՔԿՀ-ից Փաշինյանին նրբորեն տեղեկացնում են , որ իր որպես վարչապետ կարգվելու գինը դեռ փակված չէ. քաղաքագետ Լավ նպատակ էր․ «Զովք»–ի փոխտնօրենը՝ Աննա Հակոբյանի թանկարժեք ընթրիքին մասնակցելու մասին ԱԳ նախարարը մեկնարկ է տվել Հայոց Ցեղասպանության ուրացման գործընթացին. Քոչարյան Աննա Հակոբյանի հրավիրած խնջույքին մասնակցել է նաև «Լիդիան Արմենիա»-ի տնօրենը. «Հրապարակ» Ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունները լուծարվել են Թբիլիսիում հանրահավաք է անցկացվում՝ ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների Վրաստանի վարքագիծը սպասելի էր. Նիկոլից վրացիներն ինչո՞ւ պետք է ինչ-որ բան չուզեն... Գագիկ Համբարյան Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են Toyota և GAZelle մակնիշի ավտոմեքենաները. վերջինս կողաշրջվե է. կան տուժածներ Սոցապ նախարարի ընտանիքի ռեստորանում հայտնաբերվել է 100 մլն դրամի ստվերային շրջանառություն «Հունաստանում Թուրքիայի հետ պատերազմելու կոմնակիցներ կան». Միցոտակիս Իրանի նախագահը կմասնակցի Բաքվում կայանալիք COP–29–ին Մեղրաշեն բնակավայրի 30–ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել նրա 29–ամյա համագյուղացուն Թուրքիան Փարիզում կներկայացնի սեփական արտադրության ռազմանավեր Հարցումը ցույց է տվել, որ Հարիսը և Թրամփը ընտրողների շրջանում հավասար աջակցություն ունեն Իսպանիայում հետաքննություն են սկսել թագավորի և վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անհանգստությունն ուկրաինական հակամարտության սրման վերաբերյալ ուշացած է․ Լավրով Հայրապետական մաղթանք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ի՞նչ է տեղի ունեցել իրականում Վահե Մակարյանի և Ալեն Սիմոնյանի միջև․ MediaHub Իսպանիայի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել թագավորի և թագուհու վրա ցեխ շպրտելու առնչությամբ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-4, ապա՝ 5-7 աստիճանով Արմավիրի Վարդանաշեն գյուղում բախվել է 2 «Mercedes», մեկը հայտնվել է բնակչի հողամասում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am