Հարցումը ցույց է տվել, որ Հարիսը և Թրամփը ընտրողների շրջանում հավասար աջակցություն ունեն

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը և երկրի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփն ընտրողների աջակցության միևնույն մակարդակն են ապահովում նախագահական ընտրությունների նախաշեմին: Այդ մասին է վկայում վերջին հարցումը, որը Leger վերլուծական ընկերության կողմից անցկացվել է The New York Post պարբերականի համար։

Հարցման տվյալների համաձայն՝ և՛ Հարիսը, և՛ Թրամփն ունեն հարցվածների 49 տոկոսի աջակցությունը, մինչդեռ 2 տոկոսը հայտնել է այլընտրանքային թեկնածուների օգտին քվեարկելու մտադրության մասին:

Բացի այդ, երկու թեկնածուներն էլ հավասար աջակցություն են ստացել՝ 44-ական տոկոս, ի պատասխան այն հարցի, թե նրանցից ով կբարելավի ամերիկացիների կենսամակարդակը։ Միևնույն ժամանակ, Թրամփը տնտեսական ռազմավարության հստակության հարցում 45 տոկոսով առաջ է անցել Հարիսից, որը հավաքել է 42 տոկոս։

Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 3-ը, դրան մասնակցել է 950 հավանական ամերիկացի ընտրող, սխալանքը կազմում է 3 տոկոսային կետ։

Ավելի վաղ The New York Post-ի խմբագրակազմը պաշտոնապես պաշտպանել էր Թրամփի թեկնածությունը առաջիկա ընտրություններում։

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։

Պետության ղեկավարի պաշտոնի համար Հանրապետական ​​կուսակցությունից պաշտոնապես առաջադրվել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա հետ մեկտեղ փոխնախագահի թեկնածու է հաստատվել Օհայոյի նահանգից սենատոր Ջեյ Դի Վենսը։ Դեմոկրատական ​​կուսակցությունից առաջադրվել է Քամալա Հարիսը, իսկ փոխնախագահի պաշտոնին հավակնում է Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը։

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ազատ է արձակվել ՔԿՀ-ից Փաշինյանին նրբորեն տեղեկացնում են , որ իր որպես վարչապետ կարգվելու գինը դեռ փակված չէ. քաղաքագետ Լավ նպատակ էր․ «Զովք»–ի փոխտնօրենը՝ Աննա Հակոբյանի թանկարժեք ընթրիքին մասնակցելու մասին ԱԳ նախարարը մեկնարկ է տվել Հայոց Ցեղասպանության ուրացման գործընթացին. Քոչարյան Աննա Հակոբյանի հրավիրած խնջույքին մասնակցել է նաև «Լիդիան Արմենիա»-ի տնօրենը. «Հրապարակ» Ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունները լուծարվել են Թբիլիսիում հանրահավաք է անցկացվում՝ ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների Վրաստանի վարքագիծը սպասելի էր. Նիկոլից վրացիներն ինչո՞ւ պետք է ինչ-որ բան չուզեն... Գագիկ Համբարյան Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են Toyota և GAZelle մակնիշի ավտոմեքենաները. վերջինս կողաշրջվե է. կան տուժածներ Սոցապ նախարարի ընտանիքի ռեստորանում հայտնաբերվել է 100 մլն դրամի ստվերային շրջանառություն «Հունաստանում Թուրքիայի հետ պատերազմելու կոմնակիցներ կան». Միցոտակիս Իրանի նախագահը կմասնակցի Բաքվում կայանալիք COP–29–ին Մեղրաշեն բնակավայրի 30–ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել նրա 29–ամյա համագյուղացուն Թուրքիան Փարիզում կներկայացնի սեփական արտադրության ռազմանավեր Հարցումը ցույց է տվել, որ Հարիսը և Թրամփը ընտրողների շրջանում հավասար աջակցություն ունեն Իսպանիայում հետաքննություն են սկսել թագավորի և վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անհանգստությունն ուկրաինական հակամարտության սրման վերաբերյալ ուշացած է․ Լավրով Հայրապետական մաղթանք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ի՞նչ է տեղի ունեցել իրականում Վահե Մակարյանի և Ալեն Սիմոնյանի միջև․ MediaHub Իսպանիայի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել թագավորի և թագուհու վրա ցեխ շպրտելու առնչությամբ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-4, ապա՝ 5-7 աստիճանով Արմավիրի Վարդանաշեն գյուղում բախվել է 2 «Mercedes», մեկը հայտնվել է բնակչի հողամասում Հնդկաստանում ավտոբուսը 200մ-ից ընկել է ձորը. կա 36 զոհ Սանոսյանը թուրք գործընկերոջ հետ քննարկել է Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «Toyota Land Cruiser»-ը և «Գազել»-ը, վերջինը կողաշրջվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am