ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անհանգստությունն ուկրաինական հակամարտության սրման վերաբերյալ ուշացած է․ Լավրով
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շատ ուշ է արտահայտել «խորը մտահոգություն» Ուկրաինայի հակամարտության միջազգայնացման սպառնալիքի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ստեղծելով ապագան» միջազգային սիմպոզիումի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Euromedia24.com-ը։
Արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարն ուշադրություն է հրավիրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի՝ ճեպազրույցում արված այն հայտարարության վրա, որ ռազմական ոլորտում Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի պլանների մասին տեղեկատվությունը գլխավոր քարտուղարին «խորը անհանգստություն է պատճառում», քանի որ դրանք հանգեցնում են ուկրաինական ճգնաժամի միջազգայնացմանը»։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հիշել է միջազգայնացումը գրեթե երեք տարի անց այն բանից հետո, երբ Արևմուտքը պատրաստեց Ուկրաինան պատերազմի»,-ասել է Լավրովը: