Տաճատ Սարգսյանն ազատվել է աշխատանքից
hraparak.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից՝ առողջական խնդիրների պատճառով։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀԿ կազմակերպական կազմի ղեկավար Բորիս Գյուրջյանը։ «Նա դիմում է գրել, իր դիմումը բավարարել ենք։ Նա նշել է, որ պատճառը հիվանդությունն է, այժմ Տաճատ Սարգսյանը գտնվում է Մոսկվայում»։ Նշենք, որ Տաճատ Սարգսյանը 2013-ից ստանձնել է ՀԿԿ-ի առաջին քարտուղարի պաշտոնը։
