Ինչո՞ւ է ավտովթարից զոհված գյումրեցի ընտանիքի դեպքով վարույթ քննվում Հակակոռուպցիոն կոմիտեում, ի՞նչ կապ ունեն Մուշի բաժնի ոստիկանները

Այս տարվա հուլիսի 26-ին ողբերգական վթարի հետևանքով զոհվեց մի ողջ ընտանիք՝ հայրը, մայրը, անչափահաս երեխան:

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել էին BMW (վարորդ՝ Ա. Տ., ծնված 1983 թ.) և Honda (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները. Honda մակնիշի ավտոմեքենան շրջվել է, իսկ վարորդը և ուղևոր Ն. Շ.-ն (ծնված 1992 թ.) մահացել են: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած Դ. Մ.-ն (ծնված 2016 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Shamshyan.com-ն էր փոխանցել ու հավելել՝ Ջաջուռի ոլորաններում միմյանց են բախվել են Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանի վարած «BMW X3» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Նապոլեոն Մկրտչյանի վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենաները:

«BMW X3»-ի վարորդը դեպքի վայրում տարօրինակ վարքագիծ էր ցուցաբերել, ինչը նկատել էին նաև պարեկներն ու փորձել տեղափոխել նրան ոստիկանության Ախուրյանի բաժին, սակայն նա հայտնել է, որ իրեն վատ է զգում, ինչից հետո պարեկները նրան ուղեկցել են շտապօգնության ավտոմեքենա։ Բժիշկները նրան փորձել են տեղափոխել հիվանդանոց, սակայն ճանապարհին նա բացել էր շտապօգնության ավտոմեքենայի դուռն ու փախուստի դիմել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «BMW X3»-ի վարորդի հետ ևս մի մարդ էր եղել, ով տեղում ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների կողմից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է։ Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ ունեին, որ «BMW X3»-ի մեջ կա թմրանյութ, ինչը հաստատվել էր։

BMW-ի վարորդի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, ապա որոշ ժամանակ անց վերջինս ինքնակամ ներկայացել էր իրավապահներին, և թեպետ հետախուզվող վարորդի մասին իրավապահները տվյալներ չէին հայտնում, Hayastan.news-ին հայտնի էր դարձել հետախուզվող վարորդի ինքնությունը․ նա Գյումրիի 41-ամյա բնակիչ Արմեն Տոնոյանն է, ամուսնացած է, ունի երեխա, մասնագիտությամբ վարսահարդար է։ Տարբեր վայրերում, այդ թվում՝ նաև լուսանկարներում, իրեն ներկայացրել է՝ որպես «ցուլ»։

 

Ավտովթարից զոհված ընտանիքը բնակվում էր Գյումրիում, և Գյումրիում այդ օրերին համառ խոսակցություններ էին պտտվում, որ «Ցուլ» մականունով թմրամոլին՝ ողջ ընտանիքի կյանքը խլած վայ-վարորդին, շտապօգնության մեքենայից օգնել են փախչել, ու դա արել են ոստիկանները: Ու վերջինս իր անձնագրով փախուստի էր դիմել դեպքի վայրից, ապա՝ Հայաստանից, որովհետև վերջինիս ՍԵԿՏ-ը դեպքից ժամեր անց դեռ բաց է եղել: Ավելին, Գյումրիում համառ խոսակցություններ էին պտտվում, որ հենց ոստիկաններն էլ նրան օգնել են Բավրայի սահմանային անցակետով լքել երկիրը:

Գյումրիի՝ 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Ոստիկանության Մուշի բաժնի պետ Արթուր Հակոբյանի ու նրա տեղակալ Հովհաննես Մկրտչյանի նկատմամբ անգամ քրեական վարույթ կա հարուցված ծառայողական քննության արդյունքում, ու վարույթը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում, բայց Արթուր Հակոբյանի և Հովհաննես Մկրտչյանի լիազորությունները դադարեցված չեն, ու նրանք շարունակում են պաշտոնավարել:

Հակակոռուպցիոն կոմիտեից թեպետ հստակ ինֆորմացիա չտվեցին, բայց ասացին, որ դեպքին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնված, նախաքննություն է կատարվում, սակայն մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք չկան:

168.am

դիտվել է 599 անգամ
Լրահոս
ԵՄ-ն զգուշացրել է Ռեալը պատրաստվում է առաջին առաջարկն անել Ռոդրիի համար․ հայտնի է գումարի չափը Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Ձերբակալվել է 41-ամյա տղամարդ Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Կառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի Նարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականությունները Փաշինյանը զանգահարել է Պուտինին. ՌԴ նախագահը կրկին ընդգծել է Կես տարում հասել է 1.3 մլրդ դոլարի 28-ամյա երիտասարդին ձերբակալել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին Հայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակ Հայաստանը Մ-17 ԱԱ-ում պայքարում է երեք բրոնզե մեդալի համար Երևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներին Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց Ռոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներին Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է մոտ 5 ժամ Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինի Ամուսինը պլաստմասե խողովակով հարվածներ է հասցրել «Ռուբեն Հախվերդյա՛ն, քո պատիժը ստանալու ես»․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկոլի հերթական սուտը բացահայտեմ․․․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am