Շուկան շարունակում է տաքանալ. Կենտրոնական բանկը խստացնում է բանկերին ներկայացվող պահանջները

Վերջին տարիների համատարած վարկավորման պատճառով՝ բանկային համակարգում վարկային շուկայից թելադրված ռիսկերը գնալով խորանում են։ Շուկան շարունակում է տաքանալ ու նոր ռիսկեր կուտակել՝ հատկապես քաղաքացիների վարկային բեռի ու եկամուտների անհամաչափ աճի պատճառով։ Սա կարծես սկսել է անհանգստացնել Կենտրոնական բանկին։

Թեպետ արտաքուստ բանկային համակարգն ու վարկային շուկան հանգիստ են, Կենտրոնական բանկը վերջերս աննախադեպ քայլ կատարեց. Որոշեց բարձրացնել, այսպես կոչված, կապիտալի հակացիկլիկ շեմը։

Երկար ժամանակ պահպանվող 1,5 տոկոսից այն հասցվեց ռիսկով կշռված ակտիվների 1,75 տոկոսին։ Նույնիսկ մի փոքր ցածր, քան ենթադրյալ շոկի արդյունքում ակնկալվող անսպասելի կորուստների կլանման համար անհրաժեշտ հավելյալ կապիտալի գնահատված պահանջարկը։

Շեմի այս փոփոխությունը բանկերին ներկայացված պայմանների ուղղակի խստացում է։ Դրանով Կենտրոնական բանկը պարտադրում է բանկերին ավելի շատ ազատ միջոցներ պահել հաշիվներին՝ հնարավոր շոկերը հաղթահարելու համար։

Որոշումը ԿԲ-ն պայմանավորել է վարկային շուկայի որոշ հատվածներում գրանցված վարկավորման բարձր աճով։ Խոսքը՝ մասնավորապես հիփոթեքային, սպառողական ու շինարարությանը տրամադրվող վարկերի մասին է։

Տարվա ընթացքում, ըստ Կենտրոնական բանկի, բանկերի վարկային պորտֆելի աճի տեմպը շարունակել է պահպանվել բարձր մակարդակում։ Բայց դրան մեծապես նպաստել են տնային տնտեսություններին ու շինարարությանը տրամադրված վարկերի բարձր աճը։

Պահպանվել են դեռևս նախորդ տարվա երկրորդ կիսամյակում գրանցված սպառողական վարկերի բարձր աճի տեմպերը։ Չնայած որոշ չափով թուլացել է հիփոթեքային վարկերի տարեկան աճի տեմպը, այն ևս շարունակել է գտնվել բավական բարձր դիրքում։

Հիփոթեքային և սպառողական շուկաներում վարկավորման այս ակտիվությունը տեղի է ունեցել գերազանցապես քաղաքացիների վարկային բեռի ծանրացման հաշվին։ Ու մինչ քաղաքացիների վարկային բեռը մեծ տեմպերով ավելացել է, դանդաղել է եկամուտների աճի տեմպը։ Քաղաքացիների վարկային բեռն անհամեմատ ավելի արագ է աճել, քան եկամուտները։ Եկամուտների աճի տեմպը թուլացել է, վարկային բեռինը՝ արագացել։

Սա մեծացրել է վարկային շուկաներում կուտակված ռիսկերը, որոնք առանց այդ էլ վերջին տարիներին էապես ավելացել են՝ համատարած ու անխնա վարկավորման պատճառով։ Բանկերի վարկային պորտֆելի գրեթե կեսը տեղաբաշխված է հենց սպառողական վարկերի և հիփոթեքի շուկայում։

Հայաստանի քաղաքացիներին տրամադրված սպառողական վարկերը, հրապարակված վերջին տվյալներով, հասել են 1 տրիլիոն 255 մլրդ դրամի։ Այսօրվա փոխարժեքով այն համարժեք է ավելի քան 3,2 մլրդ դոլարի։

Եվս շուրջ 1 տրիլիոն 237 մլրդ դրամ են կազմում հիփոթեքային վարկերը։

Սրանց տարադրամային արժեքը շատ չի տարբերվում սպառողական վարկերից՝ 3,2 մլրդ դոլարից մի փոքր պակաս։

Այս երկու շուկաներում քաղաքացիների վարկային բեռը հասել է 6,4 մլրդ դոլարի, ինչը հսկայական ծանրաբեռնվածություն է տնային տնտեսությունների վրա։

Միայն վերջին մեկ տարվա ընթացքում բանկերի տրամադրած հիփոթեքային վարկերն ավելացել են 257 մլրդ դրամով, սպառողական վարկերը՝ շուրջ 227 մլրդ դրամով։ Առաջինի դեպքում աճը կազմել է՝ 26, երկրորդի դեպքում՝ 27 տոկոս։ Այս երկու շուկաներում տարվա ընթացքում կուտակված վարկային բեռի աճի տեմպն անգամներով գերազանցել է աշխատավարձերի տեսքով քաղաքացիների ստացած եկամուտների աճի տեմպին։

Տարեկան կտրվածքով միջին աշխատավարձը Հայաստանում ավելացել է ընդամենը 6,6 տոկոսով։

Քաղաքացիների վարկային բեռի ու աշխատավարձերի աճերի այս անհամաչափությունն էլ սկսել է անհանգստացնել Կենտրոնական բանկին։ Չնայած այս պահին չսպասարկվող վարկերի կշիռը բանկային համակարգում մեծ չէ՝ ընդամենը 1,3 տոկոսի սահմաններում է, այնուհանդերձ հիփոթեքի և սպառողական վարկերի շուկաներում կուտակված ռիսկերն առաջիկայում առարկայանալու մեծ պոտենցիալ ունեն։ Հատկապես որ, դրան նպաստում են նաև տնտեսության մեջ տեղի ունեցող պրոցեսներն ու այստեղ կուտակվող եկամուտների աճի տեմպի դանդաղումը, ինչն աստիճանաբար փոխանցվում է քաղաքացիների եկամուտների վրա։

Կենտրոնական բանկը մտահոգություններ ունի նաև շինարարությանը տրամադրվող վարկերի ակտիվության առումով՝ պայմանավորված հատկապես անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող դրսևորումներով։

Անշարժ գույքի շուկայում գների աճի տեմպը դանդաղել է, մինչդեռ շարունակում է արագ տեմպերով ավելանալ շինարարության վարկավորումը։

«Վերջինս կարող է ազդակներ պարունակել շինարարության ճյուղի պարտքային բեռի աճի, անշարժ գույքի ավելցուկային առաջարկի ձևավորման ռիսկերի և դրանից ածանցվող վարկային կորուստների հնարավոր աճի վերաբերյալ»,- կարծում են Կենտրոնական բանկում։

Շինարարության ոլորտը տնտեսության այն հատվածներից է, որը վերջին տարիներին էապես ծանրաբեռնվել է վարկային բեռով։ Շինարարությանը տրամադրված բանկային վարկերը, միայն ռեզիդենտների մասով, հասել են 593 մլրդ դրամի։ Այն արդեն զգալիորեն առաջ է անցել անգամ արդյունաբերության վարկավորումից։

Շինարարությունը դարձել է վարկային շուկայի ամենաարագ աճող հատվածը։ Աճը գերազանցել է 36 տոկոսը։

Վերջին մեկ տարվա ընթացքում ռեզիդենտների մասով շինարարությանը հատկացված բանկերի վարկային պորտֆելն ավելացել է շուրջ 160 մլրդ դրամով։

Վարկային շուկայում տեղի ունեցող այս պրոցեսներն ուղիղ կապ ունեն անշարժ գույքի շուկայի ու պատուհաս դարձած եկամտային հարկի վերադարձի ծրագրի հետ։ Վարկային շուկայի որոշ սեգմենտների տաքացումը գալիս է այդտեղից։ Այն բանկային համակարգում ու անշարժ գույքի շուկայում երկարաժամկետ ռիսկեր է ստեղծել, որոնք կարող են ակտիվանալ ցանկացած պահի։ Դրան մեծապես նպաստել են կառավարությունն ու Կենտրոնական բանկը։ Այն, ինչ հիմա ուշացած փորձում է անել Կենտրոնական բանկը՝ ուղղված է այդ ռիսկերից ածանցվող հնարավոր շոկերի կլանմանը։ Այլ հարց, թե դա ինչքանով կհաջողվի։

դիտվել է 416 անգամ
Լրահոս
ՀՀ-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները․ Civilnet Երիտասարդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ թմրանյութ Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան․ «Պատերազմն անխուսափելի է, որովհետև․․․» (video) Մի կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը, դա չի արտացոլում շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը Ինչ է զգուշացնում Հայաստանին Ռուսաստանի նախկին գլխավոր պետական սանիտարական բժիշկը (video) «Դուք ձեզ հարուստի թուլե՛քի տեղ եք դրել․ որտեղ բռնեմ, կզցնելու եմ»․ Դավիթ Մկրտչյան (video) Հովհաննես Իշխանյանը Արցախի դրոշը պարզեց՝ Ավինյանի «քերթող» ելույթի ժամանակ (video) ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Լավրով․ Մենք ակնկալում ենք, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերսկսումն օգտակար կլինի Չալաբյանի և մյուսների դեմ այս շինծու գործերը ջարդվելու են․ Մենուա Սողոմոնյան (video) Ազիզ Ալեքբերլիի հայտարարությունը փաստում է, որ գործող իշխանությունը թաքցնում է իրականությունը Ավետիք Չալաբյանի կինը՝ Դանիել Իոաննիսյանի՝ Չալաբյանին ձերբակալելու գործի հետ կապ ունենալու մասին (video) Սարսափելի վտանգի առաջ ենք․ Օսկանյանը՝ ադրբեջանցիների վերադարձի՝ Բաքվի ծրագրի մասին (video) Թուրքիայում նշանադրության ժամանակ հրավառությունը պայթել է հյուրերի ուղղությամբ «Շարժումը սկսելու ենք ավելի մեծ թափով, սրանց դեմ տանք ու գիտե՞ք ինչ ասենք»․ Դավիթ Մկրտչյան (video) Նոր Կյանք գյուղում բախվել են «ՎԱԶ-2106»-ը և «Suzuki»-ն․ կա 5 վիրավոր Գործադիրը հակասություն է տեսել Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Սրանք լա՛վ գիտեն՝ օգոստոսին ինչ վիճակում են լինելու, դրա համար էլ․․․ Մալխասյան (video) «Այ իբր քերթողնե՛ր, ձեզ գիտե՞ք՝ ոնց ենք շպրտելու»․ Անաստաս Իսրայելյան (video) «2020 թվականի պատերազմին ունեցել ենք նույն ձեռագրով տեղի ունեցած սարսափելի գլ**տումներ» (video) Խաչատրյան Անի՛, խելոք մնա, թե չէ «գյամերդ քաշելու եմ»․ Նարե Սոսե (video) Ինչ է նշանակում՝ ԱԱԾ-ի նյութն է, ում ուզի, կտա․․․ Արամ Օրբելյան (video) Այս վճիռներով Ադրբեջանի տարածած միֆը կոտրվում է, թե հայերը հարձակվել են իրենց վրա. Ղազարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am