Բելառուսներն ապրում են դրախտում. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ելույթ ունենալով Գրոդնենսկի մարզում տեղի ունեցած տոնակատարությանը, հայտարարել է, որ «բելառուսներն ապրում են դրախտում»՝ համեմատած աշխարհի այլ երկրների բնակիչների:
Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսը «հացի երկիր և խաղաղության տարածք» է: Բելառուսի նախագահը համերկրացիներին կոչ է արել «պահպանել իրենց հողը» և շնորհակալություն է հայտնել «խաղաղություն և հանգստություն պահպանելու և երկիրը հացով ապահովելու համար»: