Հրդեհ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում
![Հրդեհ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում](/timthumb.php?src=/disc/02-11-24/f35f7bdaf2a935d038a7d70e730a0aa0.jpg&w=708)
Նոյեմբերի 1-ին երեկոյան ժամը 22։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքիի հատվածի հոսանքի տրանսֆորմատորային կայանում։
Հրդեհը բռնկվել է տանիքի հատվածից։ Հրդեհի վայրում աշխատել են Ախալքալաքիի և Նինոծմինդայի հրշեջ ծառայությունները։ Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն։
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին սկսել է կառուցվել 2007 թվականին, իսկ գործարկվել է 2017 թվականին։