Հայաստանի «ապագան» ուղղակիորեն կապված է մի տգետ ընտանիքի մարազմատիկ մղձավանջներից. Մադաթյան

Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԱՐԴՅՈ՞Ք ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՏԱԾՎԱԾ Է ՎՆԱՍՈւՄ, ԹԵ՞ ՈւՂՂԱԿԻ ՄՏԱԾԵԼՈւ ՈւՆԱԿՈւԹՅՈւՆՆԵՐ ՉՈւՆԻ...

Եվ այսպես, Փաշինյանը հայտարարում է՝ «Մենք այս վերջերս ենք գլխի ընկել, որ, օրինակ` շամպայնը ոչ թե ի սկզբանե խմիչք է եղել, այլ աշխարհագրական անուն է, և նույնը վերաբերում է կոնյակին...»։ Մի խոսքով այլևս ոչ թե թաքցնում ենք մեր տգիտության խորությունը, այլ նաև հպարտանում նրանով, որ չունենալով տարրական դպրոցական գիտելիքներ գոնե «Երեք հրացանակիրները» ֆիլմն էլ չենք դիտել, որ այնտեղի երգերից գոնե իմանայինք, որ Շամպայնը՝ ՊՐՈՎԻՆՑԻԱ է Ֆրանսիայում։

Դե սա կարծում եմ այսօր արդեն շատերին չպետք է զարմացնի։ Խնդիրը այլ է։ Իմ տարեկիցները կհիշեն մեր անկախության տարիներին ձևավորված այս կոնֆլիկտը, երբ Ֆրանսիացիները հեղինակային իրավունքներ էին տարածում «կոնյակ» անվանման վրա և նույնիսկ եղավ մի շրջան երբ մեր կոնյակին անվանում էին «բրենդի»։ Այդ շրջանում հայտնվեցին նաև որոշ լեզվաբաններ, ովքեր շրջանառության մեջ մտցրեցին «Արմենյակ» անվանումը...

Այս թնջուկը հանճարեղ կեպոց լուծեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կոնյակի գործարանը ժամանակավոր կառավարման տալով... այո, ֆրանսիացիներին։ Այդ պահից սկսած, «կոնյակ» անվանման նկատմամբ այլևս զրույցներ չեղան և ՀՀ-ն տասնյակ տարիներ շարունակ արտահանեց իր կոնյակը աշխարհի ամենամեծ շուկաներ գրավելով այնտեղ եթե ոչ առաջնային, ապա երկրորդային դիրքեր։ Մի խոսքով՝ և՛ գայլերն էին կուշտ և՛ ոչխարները՝ ողջ։

Այժմ, Նիկոլ Փաշինյանը, իր համար պատահականության սկզբունքով պարզելով, որ՝ «շամպայնը ոչ թե ի սկզբանե խմիչք է եղել, այլ աշխարհագրական անուն է, և նույնը վերաբերում է կոնյակին...», իր ոճին բնորոշ «աննախադեպ բացահայտում» է անում ուղղակի աշխատացնելով իր պոպուլիզմը։

Արդյունքու՞մ... Արդյունքում առաջին հերթին մեծ վնաս է հասցնում Հայաստանի Հանրապետությանը, որովհետև արևմտան մամուլը ակտիվ սկսում է ցիտել Փաշինյանի այս ասած ազգադավ զրույցը ինչով բնականաբար վերակենդանացվում է տասնյակ տարիներ առաջ ունեցած թնջուկը։

Երկրորդ հերթին՝ որպես բիզնեսմեն, մեծ վնաս է հասցվում, ուշադրություն, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «ՊԵՌՆՈ ՌԻԿԱՐ» կազմակերպությանը։ Վերջին փաստը հուշում է, որ այս փաշինյանական արգասիքը չի եղել հրահրված ֆրանսիացիների կողմից, այլ սեփական տկարամտության արդյունք է։

Իրականում հարցը, թե ի՞նչ նպատակով է Փաշինյանը տապալում Հայաստանում կոնյակի բրենդինգը՝ անհասկանալի է և նայելով նույնիսկ մեծամիտ ՔՊ-ականների տեսանկյունից, ովքեր կարծում են, թե մոտակա 100 տարին լինելու են իշխանության, իրենց իսկ խստորեն վնասում է։ Ուստի արդիական է հարցը՝ արդյո՞ք Փաշինյանը ընդհանրապես մտածելու ունակություն ունի, թե՞... Մի խոսքով ամեն դեպքում Փաշինյանի կառավարության դեպքում Հայաստան ԱՇԽԱՐՀԻՑ մնալու է միայնմի օղաբլիթի անցք։

Մի խոսքով - ԱՊԱԳԱ ...Ա։ Հայաստանի Հանրապետության «ապագան» ուղղակիորեն կապված է մի տգետ ընտանիքի մարազմատիկ մղձավանջներից։ Այստեղ կրկին պետք է հիշենք Քաջ Նազարին ու հուսանք, որ մեր դեպքում՝ Դերենիկ Դեմիրճյանը ավելի իրատես կգտնվի քան Հովհաննես Թումանյանը։

#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

դիտվել է 722 անգամ
Լրահոս
Իսրայելական ուժերը գրավել են Սիրիայի տարածքի 600 քառակուսի կիլոմետրը. YPA Փողի դիմաց կարելի էր հանձնել Հայրենիքը․ որոնք էին Արցախի անկման հիմնական պատճառները․ Իշխանյան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը որևէ քաղաքական իշխանություն չի կարող նսեմացնել․ Թաթոյան Ապագայում հասարակական տրանսպորտով առանց տոմսի երթևեկելու համար տուգանք կսահմանվի. Ավինյան Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը «Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կայնի ստեղ, ամեն իրա գեղի «Opel»-ով». քաղաքապետի հայր.Oragir.news Կրկին թանկացումներով են սպառնում ԵԱՏՄ ղեկավարներն ընդունել են մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիր Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լուկաշենկոն՝ Փաշինյանին Իսրայելի ռմբակոծությունների եւ օդային հարվածների հետեւանքով մոտ 40 պաղեստինցի է զոհվել․ ՏԱՍՍ Վեհափառի ուղերձի խոչընդոտներ ստեղծելը կապ ունի Փաշինյան-Ալիև պայմանավորվածության հետ․ Վարդանյան Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նոր պաշտոն է ստացել Այ վախկոտ, հլը նույն բառամթերքով Նիկոլիդ հարբեցող ծաղրածու անվանած Ալիևին պատասխանի ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես բազմաբևեռ աշխարհի ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին Լուկաշենկոն ինչ է խոսել Պուտինի հետ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում Իսրայելը վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի 600 քառ․ կմ տարածք Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը Աշխատավարձերի նվազման կամ չաճելու իրական վտանգ կա. «Մանթաշյանց» ԳՄ Ի՞նչ կարծիք ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի մասին․ Լրագրողը հիշեցնում է Խորհրդային Հայաստանում գրանցված է եղել ոչ թե 300 հազար, այլ 89 հազար ադրբեջանցի. Նարինե Կիրակոսյան Ու սրանք ուզում են Հայաստանն առաջնորդել դեպի Արևմուտք․ Արա Պողոսյան Լևոն Տեր-Պերոսյանը խաղ է անում Նիկոլ Փաշինյանի երազած պանդորայի արկղի հետ․ Հովհաննես Իշխանյան Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան Քուչակում բախվել են «Opel Vectra»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավոր Աննա Հակոբյանը և 27 տարի նրա  հետ ապրող տղամարդը շատ լավ հասկանում են, որ նրանց հետ շփվող մարդը դառնում է изгой
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Դեկտեմբերի 25-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am