Առաջին հերթին ապահովվում է նրանց եկամուտը, որոնք պատրաստ են ընթրել և միլիարդավոր դրամներ նվիրաբերել իշխանական հիմնադրամներին. Սոնա Աղեկյանը՝ Telcell-ի մենաշնորհի մասին

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի համար մետրոպոլիտենի կայարաններում այսօր ստեղծված իրավիճակն ավելի քան սպասելի է եղել։ Նա առավոտյան մեկ ժամից ավելի սպասել է «Գարեգին Նժդեհ» կայարանում՝ ականատես լինելով, թե ինչպես հսկայական կուտակումների հետևանքով հարյուրավոր մարդիկ այդպես էլ չեն կարողացել ժամանակին մետրոյի վագոններ մուտք գործել։

«Ես ևս ոչ մի հնարավորություն չունեցա խցկվելու վագոն։ Այս կոլլապսը, մենաշնորհային իրավունքներն ու հնարավորությունները գալիս են ասելու, որ մեր երկրում իրոք բռնապետություն է՝ քողարկված ժողովրդավարության անվան տակ։ Մեր քաղաքացիներին պարտադրվում է մի իրականություն, որի կրողը նրանք չեն։

Ինչպես 2018 թվականից մինչ այսօր աճուրդային կոչվող բոլոր գնումներն իրականացվել են մենաշնորհով, մեկ անձից գնումներ իրականացնելու գործընթացով, հիմա էլ կեղծ հրատապության անվան տակ սկսում և ավարտին են հասցնում մեկ այլ «աճուրդ», որին ընդամենը մեկ մասնակից է լինում՝ իրենց սրտի Telcell-ը»,-ասաց մեր զրուցակիցը։

Հարցին՝ ինչո՞ւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի չի կարող ինքնուրույն որոշել՝ ինչպես վճարել տրանսպորտի ուղեվարձը, Սոնա Աղեկյանը պատասխանեց՝ քաղաքային իշխանություններն առաջին հերթին ապահովվում են այն մարդկանց և ընկերությունների եկամուտը, որոնք պատրաստ են իրենց հետ համագործակցության գնալ։

«Այդ մարդիկ կարող են իշխանության ներկայացուցիչների հետ ընթրել և միլիարդավոր դրամներ նվիրաբերելու իշխանական հիմնադրամներին։ Այսպես նրանք ապահովում են իրենց և իրենց սերունդների բարեկեցությունը, բայց հստակ գիտեն՝ իրենց ինչ ապագա է սպասվում։ Այս պահին, քանի գահին են, փորձում են օգտվել բոլոր բարիքներից։ Բայց հետագայում այդ բարիքներն իրենց և իրենց սերունդների համար դառնալու են չարիք։ Փորձում են խեղճուկրակ, պարտքերի տակ կքած, խաբված, հայրենզրկված, աղքատության մեջ ապրող ժողովրդին է՛լ ավելի հարստահարել իրենց մենաշնորհներով»,-ասաց Սոնա Աղեկյանը։

Մեր զրուցակիցը միաժամանակ շեշտեց՝ Երևանի քաղաքային իշխանությունը չի կարողանում կառավարել քաղաքային տնտեսությունը, մրցակցային դաշտ ապահովվել՝ թեպետ բոլորովին էլ մրցակցային դաշտ ապահովվելու նպատակ չունեն։

«Նորից հանգում ենք այն իրականությանը, որ 2018 թվականից մինչ օրս ապրում ենք բռնապետ իշխանության ձեռքի տակ»,-նշեց «Մայր Հայաստան» դաշինքի անդամը։

Ինչ վերաբերում է անձնական տվյալները մասնավոր ընկերությանը փոխանցելու պահանջին՝ Սոնա Աղեկյանն սա չափազանց վտանգավոր քայլ որակեց։

«Փաստորեն, քաղաքացին իր բանկային տվյալները տալիս է երրորդ անձի։ Սա մարդու իրավունքների ոտնահարում է՝ բոլոր կոնվենցիաներով։ Սրա դեմ ևս պետք է պայքար սկսել, որովհետև սա սպառնալիք է ոչ միայն անձի, այլև ամբողջ պետության անվտանգությանը»,-նշեց Սոնա Աղեկյանը։

Վերջում Սոնա Աղեկյանն անդրադարձավ նաև քաղաքային ավտոբուսներում պարտադիր 100 դրամանոցով վճարելու որոշմանը՝ նկատելով, որ վարորդներն այսօր տարօրինակ կերպով հանդուրժող և բարեհամբույր են եղել՝ 100 դրամանոց չունեցող շատ ուղևորների հնարավորություն տալով անվճար երթևեկել։

«Այս գործելաոճը, կարծես, կրքերը հանդարտեցնելու նպատակ էր հետապնդում։ Սա շատ խորամանկ քայլ էր»,-նշեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ այսօր մետրոյի կայարաններում հսկայական կուտակումներ են նկատվել։ Այդ մասին են վկայում մի շարք օգտատերերի նկարահանած տեսանյութերը։ Հատկանշական է, որ մինչև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրահանգը, որ մետրոյի ուղևորները պետք է ոչ թե ժետոնով, այլ Telcell-ի սարքերից օգտվեն, մեծաթիվ հերթեր և կուտակումներ մետրոյում չեն նկատվել։ Վիճակն էականորեն փոխվել է, երբ քաղաքային իշխանությունները որոշել են ժետոնից անցնել մենաշնորհի կարգավիճակ ստացած Telcell-ին։

Աղբյուրը՝ azg.am

դիտվել է 217 անգամ
Լրահոս
«Այն, ինչ անում է Ադրբեջանը Ստեփանակերտում, մշակութային զտում է». Դավիթ Սարգսյան Առաջին հերթին ապահովվում է նրանց եկամուտը, որոնք պատրաստ են ընթրել և միլիարդավոր դրամներ նվիրաբերել իշխանական հիմնադրամներին. Սոնա Աղեկյանը՝ Telcell-ի մենաշնորհի մասին Անհաջող մարդու «հաջողակ» կինը. Աննա Հակոբյանը գնում է Մեհրիբանի հետքերով Անգրագետ Փաշինյանին ասեք՝ եթե խելքը չի հասնում, կոնյակից, շամպայնից չխոսի․ Հրանտ Բագրատյան 1967 թ․-ի այս օրը Արցախում տեղադրվեց «Մե՛նք ենք մեր լեռները» հուշարձանը․ պատմական ակնարկ «Շիրակ»–ը նույնպես պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը «Opel»-ը Նորամարգ գյուղի գերեզմանների մոտ հայտնվել է ջրանցքում. վարորդը մահացել է The Guardian: Трамп говорит Такеру Карлсону, что Маск и Кеннеди — младший могут стать «влиятельными фигурами», если он победит. Часть 2 ՆԳՆ-ն՝ «Երևան» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ լուրի մասին Առուշ Առուշանյանի դրած դրոշը հանել են Ամիրյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. 3 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր Էդգար Զաքարյանը՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նոյեմբերին օդի միջին ջերմաստիճանը նորմայից 1-2 աստիճանով ցածր է լինելու «Զոն նայողը», որը ՌԴ-ում դատվել էր քրեական հեղինակության սպանության համար, Հայաստանում ներկայացել է ԱԱԾ աշխատող ու առեւանգել գործարարի կնոջը. Նոր մանրամասներ Նորատուսում հոշոտման հերթական դեպքն է արձանագրվել The Guardian: Трамп говорит Такеру Карлсону, что Маск и Кеннеди-младший могут стать «влиятельными фигурами», если он победит. Часть 1 Արագածոտնի մարզում սպանության փորձ էր եղել․ նոր մանրամասներ Հովհաննես Ավետիսյանը հայտնի է որպես 2018 թ. գարնանը տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների ակտիվ մասնակից Ջաջուռ բնակավայրի տարածքում երիտասարդ ընտանիքի երեք անդամների մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով մեղադրանք է ներկայացվել նաև խախտում կատարած վարորդի ծանոթին Այսօր Մհեր Գրիգորյանը հանդիպել է Շահին Մուստաֆաևին. հայտնի է քննարկված հարցերի շրջանակը Գայլերը հոշոտել են գյուղացուն պատկանող մայրացու գառների մեծ մասին, իսկ 28-ին փնտրում են ՄԱԿ-ն ահազանգում է, որ Լիբանանում հնագույն քաղաքները ոչնչացման վտանգի տակ են Անձնական տվյալների արտահոսքի դեպքում կզրկվենք մեր բիզնեսից, լիցենզիայից.Հունանյան Կարեն Մուրադյանը նշանակվել է Ադրբեջանը կանգնելու է պատասխանատվության առաջ․ Լիլիթ Գալստյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am