ՆԳՆ-ն՝ «Երևան» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ լուրի մասին
Շրջանառվող լուրը, թե «Երևան» տոնավաճառում պայթյուն է որոտացել, իրականությանը չի համապատասխանում:
ՆԳՆ-ից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ, չնայած սոցցանցի գրառումից կես ժամ և ավել ժամանակ է անցել, ո՛չ ոստիկանությունը, ո՛չ էլ փրկարար ծառայությունը պայթյունի մասին ահազանգ չի ստացել: