Գայլերը հոշոտել են գյուղացուն պատկանող մայրացու գառների մեծ մասին, իսկ 28-ին փնտրում են

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, գայլերի կողմից հերթական հարձակման դեպքն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ 37-ամյա Էդիկ Մամիկոնյանը սովորույթի համաձայն մտել է անասնագոմ, որպեսզի գառներին խնամի, սակայն ականատես է եղել, որ գոմից մոտ 30 մայրացու գառներ պակասում են, իսկ արդեն դրսում հայտնաբերել է 4-ին՝ սատկած:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Էդիկն ասում էր.«Վարկերով վերցրել, ընկերոջս հետ պահում էինք, երբեք նման բան տեղի չէր ունեցել: Ինչպես միշտ առավոտյան մտա գոմ, որ զբաղվեմ գառների խնամքով ու մնացի ապշած. գառների մեծ մասը չկար:

Դրսում հայտնաբերեցի 4 հատին սատկած, իսկ մնացածին էլ սկսեցինք փնտրել գյուղի բնակիչներով, հարազատներով, 20 հատից ավելին մեր գոմից մի քանի կմ հեռավորության վրա հայտնաբերել էին գազալցակայանի աշխատակիցները, ովքեր մեզ տեղակացրին, ու գնացինք, բերեցինք:Ճիշտն ասած՝ մի քանիսը երևի չապրեն: Հիմա ընդհանուր 28 հատը չկա: Մեկին էլ գտանք դաշտում՝ գայլերի կողմից ամբողջությամբ հոշոտված:

Հիմա մեր ահազանգով Գեղարքունիքի մարզպետարանից են եկել, նկարել են, տեղում ծանոթացել են իրավիճակին, բայց արդյոք մեզ օգնության ձեռք կմեկնեն, երևի մարզպետից է կախված:Ուզում ենք հավատալ, որ մեզ կօգնեն. վարկով վերցրել ու աշխատում էինք. գոնե բանկն էլ էսքանից հետո մի 2-3 տարով մեր վարկը սառեցնի, մինչև ուշքի գանք ու նորից՝ որպես պարտաճանաչ վարկատու, հանդես գանք»: Խնդրի մասին տեղեկացել են ոստիկանության Գավառի բաժնից, որտեղից արդեն ժամանել են համայնքային ոստիկանության ծառայողները, ովքեր արձանագրել են դեպքը: Թե հետո ինչ կանեն՝ չգիտենք:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
«Այն, ինչ անում է Ադրբեջանը Ստեփանակերտում, մշակութային զտում է». Դավիթ Սարգսյան Առաջին հերթին ապահովվում է նրանց եկամուտը, որոնք պատրաստ են ընթրել և միլիարդավոր դրամներ նվիրաբերել իշխանական հիմնադրամներին. Սոնա Աղեկյանը՝ Telcell-ի մենաշնորհի մասին Անհաջող մարդու «հաջողակ» կինը. Աննա Հակոբյանը գնում է Մեհրիբանի հետքերով Անգրագետ Փաշինյանին ասեք՝ եթե խելքը չի հասնում, կոնյակից, շամպայնից չխոսի․ Հրանտ Բագրատյան 1967 թ․-ի այս օրը Արցախում տեղադրվեց «Մե՛նք ենք մեր լեռները» հուշարձանը․ պատմական ակնարկ «Շիրակ»–ը նույնպես պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը «Opel»-ը Նորամարգ գյուղի գերեզմանների մոտ հայտնվել է ջրանցքում. վարորդը մահացել է The Guardian: Трамп говорит Такеру Карлсону, что Маск и Кеннеди — младший могут стать «влиятельными фигурами», если он победит. Часть 2 ՆԳՆ-ն՝ «Երևան» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ լուրի մասին Առուշ Առուշանյանի դրած դրոշը հանել են Ամիրյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. 3 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր Էդգար Զաքարյանը՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նոյեմբերին օդի միջին ջերմաստիճանը նորմայից 1-2 աստիճանով ցածր է լինելու «Զոն նայողը», որը ՌԴ-ում դատվել էր քրեական հեղինակության սպանության համար, Հայաստանում ներկայացել է ԱԱԾ աշխատող ու առեւանգել գործարարի կնոջը. Նոր մանրամասներ Նորատուսում հոշոտման հերթական դեպքն է արձանագրվել The Guardian: Трамп говорит Такеру Карлсону, что Маск и Кеннеди-младший могут стать «влиятельными фигурами», если он победит. Часть 1 Արագածոտնի մարզում սպանության փորձ էր եղել․ նոր մանրամասներ Հովհաննես Ավետիսյանը հայտնի է որպես 2018 թ. գարնանը տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների ակտիվ մասնակից Ջաջուռ բնակավայրի տարածքում երիտասարդ ընտանիքի երեք անդամների մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով մեղադրանք է ներկայացվել նաև խախտում կատարած վարորդի ծանոթին Այսօր Մհեր Գրիգորյանը հանդիպել է Շահին Մուստաֆաևին. հայտնի է քննարկված հարցերի շրջանակը Գայլերը հոշոտել են գյուղացուն պատկանող մայրացու գառների մեծ մասին, իսկ 28-ին փնտրում են ՄԱԿ-ն ահազանգում է, որ Լիբանանում հնագույն քաղաքները ոչնչացման վտանգի տակ են Անձնական տվյալների արտահոսքի դեպքում կզրկվենք մեր բիզնեսից, լիցենզիայից.Հունանյան Կարեն Մուրադյանը նշանակվել է Ադրբեջանը կանգնելու է պատասխանատվության առաջ․ Լիլիթ Գալստյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am