Հովհաննես Ավետիսյանը հայտնի է որպես 2018 թ. գարնանը տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների ակտիվ մասնակից

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան, ի դեմս Կոալիցիայի Կառավարման խորհրդի, խորը մտահոգություն է հայտնում վերջին շրջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների ակնհայտ դրսևորումների կապակցությամբ:

2024թ. հոկտեմբերի 31-ին իրավապահ մարմինների կողմից ապօրինի զենք պահելու կասկածանքով մի խումբ անձանց հետ ձերբակալվել է նաև հայտնի հասարակական գործիչ, միջազգային փորձագետ, օրինապահ քաղաքացի Հովհաննես Ավետիսյանը: Հարկ ենք համարում նշել, որ Հովհաննես Ավետիսյանը բարձր որակավորում ունեցող մասնագետ է՝ Հարվարդի համալսարանի հանրային կառավարման մագիստրոսի կոչումով, կրթություն է ստացել նաև Թաֆթսի և Ջորջիայի համալսարաններում: Նա ճանաչված փորձագետ է հանրային ֆինանսների կառավարման ոլորտում, ունի երկարամյա փորձ պետական կառավարման համակարգում, միջազգային և տեղական կառույցներում, Դարոն Աճեմօղլուի «Ինչու են ձախողում պետությունները» գրքի հայերեն թարգմանության համահեղինակ է:

Հատկանշական է, որ Հովհաննես Ավետիսյանի ձերբակալությունը տեղի է ունեցել հենց այն ժամանակահատվածում, երբ նա հրապարակայնորեն սկսել էր քննադատել գործող իշխանությունների քաղաքականությունը և վերհանել համակարգային խնդիրները: Սա մտահոգիչ օրինաչափություն է դառնում, երբ իշխանությունների հանդեպ քննադատական դիրքորոշում ունեցող հասարակական գործիչները ենթարկվում են տարբեր ճնշումների և հետապնդումների:

Հովհաննես Ավետիսյանը հայտնի է որպես 2018 թվականի գարնանը տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների ակտիվ մասնակից, ով իր գործընկերների հետ միավորել էր «ԼՈՒՅՍ» հիմնադրամի միջոցով արտերկրի լավագույն համալսարանների շրջանավարտներին՝ ընդդեմ այդ ժամանակվա վարչապետի պաշտոնավարման: Նման քաղաքացիական նախաձեռնությամբ հանդես եկած անձի նկատմամբ ներկայիս իշխանությունների կողմից նմանատիպ վերաբերմունքը խորը մտահոգություն է առաջացնում ժողովրդավարական արժեքների պահպանման տեսանկյունից:

Մենք խորապես մտահոգված ենք մի շարք հանգամանքներով՝

1. Իրավապահ մարմինները կիրառել են ձերբակալման ծայրահեղ միջոց՝ առանց նախապես զենքերի և դրանց փաստաթղթերի ստուգման գործընթաց իրականացնելու:

2. երբակալությունը կատարվել է երկու անչափահաս երեխաների հոր նկատմամբ՝ առանց հաշվի առնելու այս հանգամանքը:

3. Խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը:

4. Այս գործողությունները լուրջ վնաս են հասցնում Հովհաննես Ավետիսյանի մասնագիտական հեղինակությանը և կարիերային:

5. Նման գործելաոճը կարող է ունենալ խիստ բացասական հետևանքներ ողջ քաղաքացիական հասարակության համար՝ ստեղծելով ինքնագրաքննության և ինքնասահմանափակման մթնոլորտ:

Հատկանշական է, որ Հովհաննես Ավետիսյանը, իր փաստաբանի մասնագիտական աջակցությամբ, ազատ է արձակվել հոկտեմբերի 31-ի կեսգիշերից հետո, ինչը ևս մեկ անգամ հարցականի տակ է դնում ձերբակալման անհրաժեշտությունը և հիմնավորվածությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում՝

1. Իրավապահ մարմիններին՝ հետագա քննչական գործողություններն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում՝ առանց անհարկի կոշտ միջոցների կիրառման:

2. Հակակոռուպցիոն մարմիններին՝ անհապաղ ուսումնասիրել այս գործով իրավապահ մարմինների գործողություններում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը և տալ համապատասխան գնահատական:

3. Մարդու իրավունքների պաշտպանին՝ ուսումնասիրել տվյալ գործով Հովհաննես Ավետիսյանի իրավունքների հնարավոր խախտումները և ըստ այդմ միջոցներ ձեռք առնել նրա պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու, դրանց հասցված նյութական և բարոյական վնասները փոխհատուցելու ուղղությամբ:

4. Միջազգային կառույցներին և դիվանագիտական ներկայացուցչություններին՝ ուշադրություն դարձնել Հայաստանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ աճող ճնշումների միտումներին:

Միաժամանակ վստահություն ենք հայտնում, որ Հովհաննես Ավետիսյանը, լինելով օրինապահ քաղաքացի, կաջակցի անաչառ քննության իրականացմանը՝ ճշմարտության բացահայտման նպատակով:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հայտարարում է իր պատրաստակամությունը՝ մանրակրկիտ հետևելու գործի հետագա ընթացքին և անհրաժեշտության դեպքում նոր հայտարարություններով ու գործողություններով հանդես գալու մասին:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ

Ծանոթություն. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան մասնագիտական քաղաքացիական հասարակության կառույց է, որը հիմնադրվել է 2014 թ. նոյեմբերի 28-ին Երևանում: Կոալիցիային ներկայումս անդամակցում են ավելի քան 50 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, իսկ քարտուղարության գործառույթները իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան:

01.11.2024թ.

դիտվել է 323 անգամ
Լրահոս
«Այն, ինչ անում է Ադրբեջանը Ստեփանակերտում, մշակութային զտում է». Դավիթ Սարգսյան Առաջին հերթին ապահովվում է նրանց եկամուտը, որոնք պատրաստ են ընթրել և միլիարդավոր դրամներ նվիրաբերել իշխանական հիմնադրամներին. Սոնա Աղեկյանը՝ Telcell-ի մենաշնորհի մասին Անհաջող մարդու «հաջողակ» կինը. Աննա Հակոբյանը գնում է Մեհրիբանի հետքերով Անգրագետ Փաշինյանին ասեք՝ եթե խելքը չի հասնում, կոնյակից, շամպայնից չխոսի․ Հրանտ Բագրատյան 1967 թ․-ի այս օրը Արցախում տեղադրվեց «Մե՛նք ենք մեր լեռները» հուշարձանը․ պատմական ակնարկ «Շիրակ»–ը նույնպես պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը «Opel»-ը Նորամարգ գյուղի գերեզմանների մոտ հայտնվել է ջրանցքում. վարորդը մահացել է The Guardian: Трамп говорит Такеру Карлсону, что Маск и Кеннеди — младший могут стать «влиятельными фигурами», если он победит. Часть 2 ՆԳՆ-ն՝ «Երևան» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ լուրի մասին Առուշ Առուշանյանի դրած դրոշը հանել են Ամիրյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. 3 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր Էդգար Զաքարյանը՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նոյեմբերին օդի միջին ջերմաստիճանը նորմայից 1-2 աստիճանով ցածր է լինելու «Զոն նայողը», որը ՌԴ-ում դատվել էր քրեական հեղինակության սպանության համար, Հայաստանում ներկայացել է ԱԱԾ աշխատող ու առեւանգել գործարարի կնոջը. Նոր մանրամասներ Նորատուսում հոշոտման հերթական դեպքն է արձանագրվել The Guardian: Трамп говорит Такеру Карлсону, что Маск и Кеннеди-младший могут стать «влиятельными фигурами», если он победит. Часть 1 Արագածոտնի մարզում սպանության փորձ էր եղել․ նոր մանրամասներ Հովհաննես Ավետիսյանը հայտնի է որպես 2018 թ. գարնանը տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների ակտիվ մասնակից Ջաջուռ բնակավայրի տարածքում երիտասարդ ընտանիքի երեք անդամների մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով մեղադրանք է ներկայացվել նաև խախտում կատարած վարորդի ծանոթին Այսօր Մհեր Գրիգորյանը հանդիպել է Շահին Մուստաֆաևին. հայտնի է քննարկված հարցերի շրջանակը Գայլերը հոշոտել են գյուղացուն պատկանող մայրացու գառների մեծ մասին, իսկ 28-ին փնտրում են ՄԱԿ-ն ահազանգում է, որ Լիբանանում հնագույն քաղաքները ոչնչացման վտանգի տակ են Անձնական տվյալների արտահոսքի դեպքում կզրկվենք մեր բիզնեսից, լիցենզիայից.Հունանյան Կարեն Մուրադյանը նշանակվել է Ադրբեջանը կանգնելու է պատասխանատվության առաջ․ Լիլիթ Գալստյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am