Այսօր Մհեր Գրիգորյանը հանդիպել է Շահին Մուստաֆաևին. հայտնի է քննարկված հարցերի շրջանակը

2024թ. նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասներորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում, վերոնշյալ Հանձնաժողովների համատեղ գործունեության մասին 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված Կանոնակարգի 7-րդ հոդվածի համաձայն, Կողմերը փոխանակվել են իրենց պետությունների կողմից՝ Կանոնակարգի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացման մասին

ծանուցումներով:
Հաշվի առնելով, որ Կանոնակարգի 7-րդ հոդվածով նախատեսվում է, որ այն ուժի մեջ է մտնում այդպիսի ընթացակարգերն ավարտելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրը՝ Կողմերը արձանագրել են, որ նշված Կանոնակարգն ուժի մեջ է մտնում 2024 թվականի նոյեմբերի 1-ին:

Կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար սահմանագծի հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ:

Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը:

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

Հանձնաժողովների հանդիպման ավարտից հետո Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն առանձին քննարկել են տրանսպորտային հաղորդակցություններին վերաբերող հարցեր:

դիտվել է 89 անգամ
Լրահոս
«Այն, ինչ անում է Ադրբեջանը Ստեփանակերտում, մշակութային զտում է». Դավիթ Սարգսյան Առաջին հերթին ապահովվում է նրանց եկամուտը, որոնք պատրաստ են ընթրել և միլիարդավոր դրամներ նվիրաբերել իշխանական հիմնադրամներին. Սոնա Աղեկյանը՝ Telcell-ի մենաշնորհի մասին Անհաջող մարդու «հաջողակ» կինը. Աննա Հակոբյանը գնում է Մեհրիբանի հետքերով Անգրագետ Փաշինյանին ասեք՝ եթե խելքը չի հասնում, կոնյակից, շամպայնից չխոսի․ Հրանտ Բագրատյան 1967 թ․-ի այս օրը Արցախում տեղադրվեց «Մե՛նք ենք մեր լեռները» հուշարձանը․ պատմական ակնարկ «Շիրակ»–ը նույնպես պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը «Opel»-ը Նորամարգ գյուղի գերեզմանների մոտ հայտնվել է ջրանցքում. վարորդը մահացել է The Guardian: Трамп говорит Такеру Карлсону, что Маск и Кеннеди — младший могут стать «влиятельными фигурами», если он победит. Часть 2 ՆԳՆ-ն՝ «Երևան» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ լուրի մասին Առուշ Առուշանյանի դրած դրոշը հանել են Ամիրյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. 3 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր Էդգար Զաքարյանը՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նոյեմբերին օդի միջին ջերմաստիճանը նորմայից 1-2 աստիճանով ցածր է լինելու «Զոն նայողը», որը ՌԴ-ում դատվել էր քրեական հեղինակության սպանության համար, Հայաստանում ներկայացել է ԱԱԾ աշխատող ու առեւանգել գործարարի կնոջը. Նոր մանրամասներ Նորատուսում հոշոտման հերթական դեպքն է արձանագրվել The Guardian: Трамп говорит Такеру Карлсону, что Маск и Кеннеди-младший могут стать «влиятельными фигурами», если он победит. Часть 1 Արագածոտնի մարզում սպանության փորձ էր եղել․ նոր մանրամասներ Հովհաննես Ավետիսյանը հայտնի է որպես 2018 թ. գարնանը տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների ակտիվ մասնակից Ջաջուռ բնակավայրի տարածքում երիտասարդ ընտանիքի երեք անդամների մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով մեղադրանք է ներկայացվել նաև խախտում կատարած վարորդի ծանոթին Այսօր Մհեր Գրիգորյանը հանդիպել է Շահին Մուստաֆաևին. հայտնի է քննարկված հարցերի շրջանակը Գայլերը հոշոտել են գյուղացուն պատկանող մայրացու գառների մեծ մասին, իսկ 28-ին փնտրում են ՄԱԿ-ն ահազանգում է, որ Լիբանանում հնագույն քաղաքները ոչնչացման վտանգի տակ են Անձնական տվյալների արտահոսքի դեպքում կզրկվենք մեր բիզնեսից, լիցենզիայից.Հունանյան Կարեն Մուրադյանը նշանակվել է Ադրբեջանը կանգնելու է պատասխանատվության առաջ․ Լիլիթ Գալստյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am