«Բաքվի բանտերից ազատեք հայ ռազմագերիներին և պատանդառված անձանց»․ Քաղաքացիները ՄԱԿ գրասենյակի մոտ են
Քաղաքացիները ՄԱԿ գրասենյակի մոտ են հավաքվել՝ պահանջելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիներին և պատանդառված անձանց ազատ արձակելու պահանջով։ Նրանց ձեռքերում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության լուսանկարներն են, տարբեր լեզուներով գրառումներ և ՀՀ–ի ու Արցախի դրոշներ։ Քաղաքացիները հայտարարում են, որ կլիմայական արդարությունը չի կարող լինել՝ առանց մարդկային արդարության և մարդու իրավունքների պաշտպանության, բռնապետական երկրում համաժողովի՝ COP29-ի անցկացումը հնարավորություն է տալու Ադրբեջանին՝ մաքրելու իր ցեղասպանի արյունոտ ձեռքերը, խմբագրել բռնապետական ռեժիմի վարկանիշը։
«Մենք պահանջում ենք, որ համաժողովին մասնակցող պատվիրակները ճնշում գործադրեն պաշտոնական Բաքվի վրա՝ ազատելու հայ գերիներին»,- ասաց քաղաքացիները։
ՄԱԿ-ի գրասենյակի մոտից քաղաքացիները երթով կքայլեն դեպի ԱԳՆ և դեսպանատներ։
Աղբյուր` Փաստինֆո