Նոր Արեշում հայրն ու որդիները վիճել են հարևանների հետ. ծեծկռտուքի հետեւանքով վնասվածքներ են ստացել
Հոկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշ 41 փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի հետևանքով «գլխի շրջանի վնասվածքներ» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 22-ամյա Յուրի Ս․-ն է։
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14։30-ի սահմաններում, Նոր Արեշ 41 փողոցի 38 տան դիմաց Երևանի բնակիչներ 22-ամյա Հովհաննես Ռ․-ն, 38-ամյա Ռաֆայել Բ․-ն և 31-ամյա Գոռ Գ․-ն վիճաբանել են 38/1 տան բնակիչներ 50-ամյա Արտավազդ Ս․-ի և վերջինիս որդիների՝ 21-ամյա Յուրա և Արտյոմ Ս․-ի հետ, որի ժամանակ Հովհաննես Ռ․-ն, Ռաֆայել Բ․-ն և Գոռ Գ․-ն հարվածներ են հասցրել հորը և որդիներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Հովհաննես Ռ․-ին, Ռաֆայել Բ․-ին և Գոռ Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ: