Գվարդիական ուղերձներ Ալիևին, կամ՝ անպաշտպան երկրի պաշտպանված իշխանությունը․ 168․am

168.am-ը գրում է․ ԱԺ վերջին նիստում ընդունվեց «Ոստիկանության գվարդիայի» մասին օրինագիծը, դրանից մի քանի օր անց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարեց, թե «մենք այսօր ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու», իսկ երկու օր հետո Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ասաց, թե Հայաստանը զինված ուժերի միջոցով չի պատրաստվում վերադարձնել ադրբեջանական զորքերի կողմից օկուպացված ՀՀ ինքնիշխան տարածքները։

Իրար հետ առաջին հայացքից աղերս չունեցող այս իրադարձություններն իրականում կապված են օրգանական կապով և կարող են կանխորոշել առաջիկայում սպասվող աղետալի գործընթացները։

«Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքով, 2025թ․ նոյեմբերի 1-ից կձևավորվի նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով ոստիկանության գվարդիա, որին կվերապահվեն հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի և կարևորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ու այլ գործառույթներ: Ոստիկանության գվարդիան այլևս չի ունենալու այլ զորքի կարգավիճակ և թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական դրությունների ժամանակ գտնվելու է ՆԳՆ ընդհանուր համակարգման և ոստիկանապետի համակարգման ներքո: Միայն ներքաղաքական հարթությունում դիտարկելու դեպքում կարելի էր եզրահանգել, որ Նիկոլ Փաշինյանն էլ ավելի է ամրապնդում ուժային համակարգը՝ սեփական իշխանությունը պաշտպանելու համար։

Այդպիսի նպատակադրում վստահաբար գոյություն ունի, բայց այս նորամուծությունն ունի նաև արտաքին քաղաքական ասպեկտ, որն էլ դա կապում է ԵԿՄ նախագահի ու ԳՇ պետի ողորմելի հայտարարությունների հետ։


Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրն ունի չհամաձայնեցված հոդվածներ, որոնց մասին ՀՀ իշխանությունը չի բարձրաձայնում։ Փոխարենը՝ դրանց վերաբերյալ խիստ որոշակիորեն ակնարկում են ադրբեջանցի պաշտոնյաներն ու փորձագետները։

Ի թիվս այլ ստորացուցիչ կետերի (Արցախյան պատերազմների մասնակիցների դատապարտում, ռազմատուգանքներ, «ադրբեջանցի փախստականների վերադարձ»)՝ Ադրբեջանն առաջ է քաշում նաև Հայաստանի ապառազմականացման պահանջը, որը նշանակելու է, որ Հայաստանը՝ որպես այդպիսին, չպետք է բանակ ունենա, և հայկական զինված ուժերը պետք է իրականացնեն ներքին կարգի պահպանության գործառույթներ (ճիշտ այնպիսիք, որպիսիք սահմանված են Ոստիկանության գվարդիայի մասին օրենքով)։

Այսպիսով․ ՀՀ իշխանություններն ամեն կերպ ու հնարավորինս արագ ցանկանում են ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանը հայտարարում է, որ դա չի անի, քանի դեռ համաձայնեցված չեն բոլոր կետերը, դրանից հետո հայ պաշտոնյաները հույս են հայտնում շատ մոտ ապագայում պայմանագրի ստրագրման մասին, իսկ նրանց ադրբեջանցի գործընկերները շարունակում են թվարկել իրենց պահանջները, այդ թվում՝ բանակի ապառազմականացման մասին։ Այս համապատկերում ԱԺ-ն ընդունում է Ոստիկանության գվարդիայի մասին օրենքը, իսկ Հայաստանի զինված ուժերի ֆորմալ ու ոչ ֆորմալ բարձրաստիճան դեմքերը փատացի հայտարարում են զենքերը վայր դնելու մասին։ Սրանից ուղղակիորեն չի բխում, թե կարճ ժամանակ հետո ՀՀ զինված ուժերը լուծարվելու են։

Պարզապես այս ուղերձներով Փաշինյանն Ադրբեջանին հավաստիացնում է, որ գործնական քայլեր է կատարում նրա պահանջները բավարարելու ուղղությամբ՝ թերևս ակնկալելով, որ մինչև ՀՀ-ում հաջորդ ընտրություններն Ադրբեջանը կսահմանափակվի իր պահանջների կատարման այդ անուղղակի ապացույցներով, Փաշինյանի իշխանության վերարտադրությունից հետո դրանք, այդ թվում՝ ապառազմականացումը, վերջնականացնելու պայմանով։

Այս վարկածին կարող է հակադրվել Հայաստանի կողմից սպառազինությունների ձեռքբերման իրողությունը։ Բայց եթե այդ նույն Փաշինյանն ուղիղ տեքստով հայտարարում է, որ բանակն անվտանգության ապահովման առաջին գործոնը չէ, որ ՀՀ-ն չի պատրաստվում թշնամու կողմից օկուպացված մեր տարածքները վերադարձնել ռազմական ճանապարհով, և այդպես շարունակ, ապա որքան էլ պարադոքսալ է հնչում, խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանի սպառազինությունները, այդ թվում՝ այսօր ձեռք բերվող, կարող են անցնել Ադրբեջանին։ Ապառազմականացման կամ ռազմատուգանքների հոդվածներով։

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Փորձում են ճնշում գործադրել «Սրբազան պայքարի» մասնակիցների նկատմամբ․ փաստաբան Սա է քաղաքային իշխանության ապաշնորհ կառավարման դեմքը Ռուսաստանը կարող է քայլեր գործադրել մեր գերիների ազատարձակման համար․ ակցիա (video) Նախօրեի 53+ ամոթալի, նողկալի հանդիպմանը ...Հասկացողը հասկացավ.... Մոռացե՞լ եք՝ Փաշինյանն ինչ էր ասում մեր ռազմագերիների վերաբերյալ․ Արցախի ԱԺ պատգամավոր (video) Թուրքիան 68 մլն դոլարի զինամթերք կարտահանի ասիական և խաղաղօվկիանոսյան երկրներ Աննա Հակոբյանը երթևեկում է 2023 թվականին գնված նույն թվականին արտադրված Lexus-ով... Դատախազությունը պահանջում է Մելքումյանից և փոխկապակցված անձանցից բռնագանձել 15 անշարժ գույք Ներկայում 1 բնակչի հաշվով ավելի քան 10 հատ 100 դրամանոց կա․ ՀՀ կենտրոնական բանկ Հայ ժողովրդին «փրկելու» հայտ ներկայացնողները նախ պիտի հասկանան տեղի ունեցողի խորքային պատճառները․ Սամվել Ֆարմանյան Մետրոպոլիտենի մանիպուլյացիան՝ հերթ եք կանգնում, որովհետև զարգացած երկիր եք Ցեղասպան Ադրբեջանն իրավունք չունի COP29-ը անցկացնել․ հայ գերիների հարցով պիտի ճնշենք․ Ասպրամ Կրպեյան (video) «Կոլեկտիվ» Արևմուտքի երկակի ստանդարտներն՝ ընդդեմ վրացական երազանքի․ Անդրանիկ Թևանյան COP29-ի պատվիրակները պետք է ճնշում գործադրեն Բաքվի վրա՝ ազատ արձակելու հայ գերիներին (video) Փորձ են անում ինձ ահաբեկել և լռեցնել. Հովհաննես Ավետիսյան Քաղաքացիներն ԱԳՆ շենքի մոտից երթով շարժվում են դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն 9 քաղաքացու տարել են, երկու օր պահել ՁՊՎ-ում, որևէ բացատրություն չեն տվել, ՄԻՊ-ից այցելե՞լ են․ Դանիելյան Գառնիկ Դանիելյանն ու ՄԻՊ աշխատակիցը վիճեցին․ Բոլորդ եք պատասխան տալու (video) Նպատակը բաց խոսելն է. Անահիտ Ավանեսյան Բաքվում պահվող գերիների վերադարձի պահանջով քաղաքացիներն ԱԳՆ-ի մոտ են Մաքսանենգ ճանապարհով ներկրված կես կիլոգրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության փորձի մեղադրանքով երկու անձ է կալանավորվել Հյուսիսային պողոտայում ավտոմեքենայով խուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել է Առնվազն հոգեկան հիվա՞նդ են, որ մտածում են՝ Սրբազան պայքարի աջակիցների մոտ զենք կա․ ակցիա (video) Թալանել են ՀՀ ազգային հերոս, գնդապետ Թաթուլ Ղազարյանի տունը․ Ոսկան Սարգսյան Վարչախումբն անարգում է Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am