Մարդ 100 դրամանոց կոպեկի փառք ունենար էս օրով. 100 դրամանոցի գինն հասել է 200 դրամի. Օգտատերերը քննարկում են Երևանի քաղաքապետարանի որոշումը
Այսօր ուժի մեջ է մտել Երևանի քաղաքապետարանի որոշումն, ըստ որի հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում և մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։
Առավոտից արդեն բազմաթիվ տեսանյութեր են տարածվել, թե ինչ իրավիճակ է Երևանի մետրոպոլիտենում, այն պատճառով, որ քաղաքացիները դժվարանում են օգտվել հասարակական տրանսպորտից։
Այս որոշումը նաև լայնորեն քննարկվում է սոցիալական հարթակներում։ Քաղաքացիները հիմնականում հումորային գրառումներ են անում 100 դրամանոցներով վճարելու պայմանի վերաբերյալ։
Ներկայացնում ենք գրառումներից մի քանիսը։
Ֆեյսբուքյան օգտատեր Սոֆի Բաբայանը գրում է.
«Զրույց մտահոգություն վաղվանից սկսվող աննորմալ իրականության վերաբերյալ.
֊Աղջիկներ, հիմա, որ 100 դրամանոց չունեմ ու ծրագիրը չեմ կարող ներբեռնել, չեմ կարող գալ գործի։
֊Չէ... կամ գումար գտիր տաքսիով արի։
Մի քանի րոպե հետո...
֊ Վայ, երեխեք հրաշք... պապայիս գրպանից 2 հատիկ 100 դրամանոց եմ գտել։
Քիչ հետո կրկին.
֊Ինչ լավա մի հատ էլ հարևանից վերցրի»։