ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված առաքանիում հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է պայքարը թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեմ։

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տվյալներ էին ստացվել այն մասին, որ ՀՀ քաղաքացի Ս․Պ․-ն մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն է ներմուծելու թմրամիջոց։

Վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված տվյալները, հսկողություն են սահմանել Հայաստան ներմուծվող առաքանիների նկատմամբ: Պարզվել է ներմուծվող սուրհանդակային առաքանու ՀՀ տարածք մուտք գործելու օրը և բեռնափոխադրող կազմակերպության անվանումը։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչություների, ինչպես նաև ԱԱԾ աշխատակիցները համատեղ մաքսային զննման են ենթարկել «Տրանս Շիփինգ» ՍՊԸ միջոցով ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Առաքանիում բացի անձնական օգտագործման իրերից հայտնաբերվել է պլաստմասե տարա, որը լցված է եղել 330 գրամ քաշով «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցին նմանվող սուր հոտով, դեղին զանգվածով:

Որոշում է կայացվել իրականացնել «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Երևանի Ավան Նարեկացի թաղամասի շենքերից մեկի մոտից թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ Ս․Պ․-ն և Մ․Ա․-ն: Վերջիններս ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում քաղաքացիները ձերբակալվել են։

Քրեական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` ձերբակալված անձանց բնակության հասցեներում խուզարկություններ կատարելու թույլտվություն ստանալու նպատակով: Համապատասխան որոշումների հիման վրա կատարվել են խուզարկություններ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Турции никогда не дадут решать мировые вопросы․ генерал Аршак Карапетян (video) ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել նոր ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու համար․ ՆԳՆ Փորձում են ճնշում գործադրել «Սրբազան պայքարի» մասնակիցների նկատմամբ․ փաստաբան Սա է քաղաքային իշխանության ապաշնորհ կառավարման դեմքը Ռուսաստանը կարող է քայլեր գործադրել մեր գերիների ազատարձակման համար․ ակցիա (video) Նախօրեի 53+ ամոթալի, նողկալի հանդիպմանը ...Հասկացողը հասկացավ.... Մոռացե՞լ եք՝ Փաշինյանն ինչ էր ասում մեր ռազմագերիների վերաբերյալ․ Արցախի ԱԺ պատգամավոր (video) Թուրքիան 68 մլն դոլարի զինամթերք կարտահանի ասիական և խաղաղօվկիանոսյան երկրներ Աննա Հակոբյանը երթևեկում է 2023 թվականին գնված նույն թվականին արտադրված Lexus-ով... Դատախազությունը պահանջում է Մելքումյանից և փոխկապակցված անձանցից բռնագանձել 15 անշարժ գույք Ներկայում 1 բնակչի հաշվով ավելի քան 10 հատ 100 դրամանոց կա․ ՀՀ կենտրոնական բանկ Հայ ժողովրդին «փրկելու» հայտ ներկայացնողները նախ պիտի հասկանան տեղի ունեցողի խորքային պատճառները․ Սամվել Ֆարմանյան Մետրոպոլիտենի մանիպուլյացիան՝ հերթ եք կանգնում, որովհետև զարգացած երկիր եք Ցեղասպան Ադրբեջանն իրավունք չունի COP29-ը անցկացնել․ հայ գերիների հարցով պիտի ճնշենք․ Ասպրամ Կրպեյան (video) «Կոլեկտիվ» Արևմուտքի երկակի ստանդարտներն՝ ընդդեմ վրացական երազանքի․ Անդրանիկ Թևանյան COP29-ի պատվիրակները պետք է ճնշում գործադրեն Բաքվի վրա՝ ազատ արձակելու հայ գերիներին (video) Փորձ են անում ինձ ահաբեկել և լռեցնել. Հովհաննես Ավետիսյան Քաղաքացիներն ԱԳՆ շենքի մոտից երթով շարժվում են դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն 9 քաղաքացու տարել են, երկու օր պահել ՁՊՎ-ում, որևէ բացատրություն չեն տվել, ՄԻՊ-ից այցելե՞լ են․ Դանիելյան Գառնիկ Դանիելյանն ու ՄԻՊ աշխատակիցը վիճեցին․ Բոլորդ եք պատասխան տալու (video) Նպատակը բաց խոսելն է. Անահիտ Ավանեսյան Բաքվում պահվող գերիների վերադարձի պահանջով քաղաքացիներն ԱԳՆ-ի մոտ են Մաքսանենգ ճանապարհով ներկրված կես կիլոգրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության փորձի մեղադրանքով երկու անձ է կալանավորվել Հյուսիսային պողոտայում ավտոմեքենայով խուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել է Առնվազն հոգեկան հիվա՞նդ են, որ մտածում են՝ Սրբազան պայքարի աջակիցների մոտ զենք կա․ ակցիա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am