Ընտրությունների ժամանակ գրանցվել է երրորդ երկրների աննախադեպ միջամտություն. Կոբախիձե

Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների ժամանակ գրանցվել է երրորդ երկրների աննախադեպ միջամտություն, վրացական «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Օտարերկրյա ֆինանսավորումը Վրաստանում օգտագործվում է քաղաքական նպատակներով: Այս ընտրություններին արձանագրվել է դրսից աննախադեպ միջամտություն, այդ թվում՝ օտարերկրյա փողերի միջոցով», – մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը։

Որպես արտաքին միջամտության օրինակ՝ վարչապետը բերել է ընդդիմության նախընտրական հանրահավաքն ու համերգը, որը տեղի է ունեցել Թբիլիսիում հոկտեմբերի 20-ին՝ ընտրություններից վեց օր առաջ։ Կոբախիձեի խոսքով՝ ակցիան ֆինանսավորել են ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք միջոցներ են ստանում արտասահմանից։

Կոբախիձեն նաև հայտարարել է, որ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները մաքուր են անցել, և իշխանությունները պատրաստ են բոլորին տրամադրել դա հաստատող ապացույցներ, գրում է interfax.ru-ն։

«Բոլորը պետք է հաշտվեն այն փաստի հետ, որ Վրաստանը անկախ պետություն է, և ընդունված օրենքները գործում են, մենք բացարձակապես բաց ենք բոլորի համար, ովքեր ցանկանում են համոզվել, որ մեր անցկացրած ընտրությունները մաքուր են եղել», – ասել է Կոբախիձեն:

Նա նաև ասել է, որ Վրաստանում ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը ընդհանուր առմամբ դրական է։

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացության հետ կապված բազմաթիվ հայտարարություններ կան թե՛ այստեղ, թե՛ դրսում, որ առաքելությունը մեր ընտրությունները չի անվանել արդար և ազատ, բայց այս կազմակերպությունն իր զեկույցներում նման տերմինաբանություն չի օգտագործում: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելությունն ընդհանուր առմամբ դրական է արտահայտվել: Մամուլի ասուլիսում միջազգային դիտորդներն ուղղակիորեն խոսել են ընտրությունների օրինականության մասին»,- ասել է Կոբախիձեն:

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 53,93 տոկոսը, ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» քաղաքական միավորումը՝ 11,04%, «Միացյալ ազգային շարժում»-ը՝ 10,17%, «Ուժեղ Վրաստան»-ը՝ 8,8%, «Գախարիան հանուն Վրաստանի»-ն՝ 7,8%։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, «Կոալիցիա հանուն փոփոխությունների», «Միացյալ ազգային շարժում», «Ուժեղ Վրաստան», «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունները չեն ճանաչել ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, որ «Վրացական երազանք»-ը ճնշել է Վրաստանի քաղաքացիների կամքը, իսկ ընտրությունների հրապարակված արդյունքները չեն արտացոլում վրաց ժողովրդի կամքը։ Ընդդիմությունը հայտարարել է, որ հրաժարվում է աշխատել նոր խորհրդարանում։ Զուրաբիշվիլին և ընդդիմության առաջնորդները վերջին ընտրությունները որակել են «ռուսական հատուկ օպերացիա» և «ՊԱԿ-ի հատուկ գործողություն»։

դիտվել է 60 անգամ
Լրահոս
25 հազար դոլարանոց տու՞ն. Աննա Հակոբյանի եղբայրը՝ Ձորաղբյուրում տուն առնելու մասին (video) Ո՞վ է համարձակվել ՔՊ-ի նիստում քննադատել Փաշինյանին․․․ իրա՞ր են «կերել» (video) Լա՛վ իմացեք՝ Արարատ Միրզոյանն ԱԺ-ում փոխանցել է Էրդողանի խոսքը․ Արմինե Ադիբեկյան (video) #ՈՒՂԻՂ․ Հրատապ․ Թուրքական զենքով սպանում են ռուսներին․ ՌԴ-ն հրադադարի չի գնա․ փորձագետ (video) ՔՊ-ի փակ նիստում դժգոհություններ են եղել. Հրաչյա Հակոբյանը մանրամասներ հայտնեց (video) Նոր Արեշում հայրն ու որդիները վիճել են հարևանների հետ. ծեծկռտուքի հետեւանքով վնասվածքներ են ստացել Անահիտ Բախշյան սորոսական «կեղտը» Ավինյանին է լիզում․ Տիգրան Չոբանյան (video) Կիրառվում է բարձր փոխարժեքով տարադրամի փոխանակման պատրվակով գումարներ հափշտակելու նոր մեխանիզմ․ ՔԿ-ն զգուշացնում է Գվարդիական ուղերձներ Ալիևին, կամ՝ անպաշտպան երկրի պաշտպանված իշխանությունը․ 168․am Մարդ 100 դրամանոց կոպեկի փառք ունենար էս օրով. 100 դրամանոցի գինն հասել է 200 դրամի. Օգտատերերը քննարկում են Երևանի քաղաքապետարանի որոշումը ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված առաքանիում հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված. ՊԵԿ Շիրակի մարզպետարանի պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ավելի քան 5,000 դոլար կաշառք ստանալու համար ՔՊ ական պատգամավորները 3 մլն դրամ աշխատավա՞րձ են ուզում (video) Միրզոյանի ասածը որպես նախարարի խոսք՝ սարսափելի է, որպես «Օմեգայի» խոսք՝ հասկանալի (video) Գազայում իսրայելական հարվածները ևս 95 մարդու կյանք են խլել. Al Jazeera Ընտրությունների ժամանակ գրանցվել է երրորդ երկրների աննախադեպ միջամտություն. Կոբախիձե Վնասել են Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանի մեքենան Թրամփը, նախագահ ընտրվելու դեպքում, չի կարողանա Կիևին համոզել տարածքային զիջումների գնալ. Զելենսկի Անկարայի և Կիևի միջև համագործակցության շարունակությունը տարակուսելի է՝ հաշվի առնելով թուրքական իշխանությունների հայտարարությունները. ՌԴ ԱԳՆ «Հեզբոլլահ»-ի հրթիռակոծությունից Իսրայելում կա թաիլանդցի և իսրայելցի 7 զոհ «Ուրարտուն» նույնպես միացել է ՀՖՖ նախագահի հրաժարականի՝ ֆան-ակումբների պահանջին Հաջողակ տղամարդն ինքն է որոշում, թե որ կնոջ հետ ճաշի. Նաիրա Կարապետյան 2026 թ․ Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը Տիգրան Ավինյան, Սուրեն Գրիգորյան, համեցեք, երթևեկեք մետրոյով. Սոնա Աղեկյան Շարունակիր պինդ գրկած պահել հին մասնագիտությունն ու նորանոր պոզաներ ընդունել․ Ռուբեն Հակոբյանը՝ Սիմոնյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am