«Հեզբոլլահ»-ի հրթիռակոծությունից Իսրայելում կա թաիլանդցի և իսրայելցի 7 զոհ

Իսրայելի հյուսիսում՝ Մեթուլայում և Հայֆայում, հոկտեմբերի 31-ին «Հեզբոլլահ»-ի երկու առանձին հարձակումների հետևանքով 7 մարդ է զոհվել։ Սա համարվում է Իսրայելի քաղաքացիական անձանց շրջանում մեկ օրում զոհերի ամենամեծ թիվը մի քանի ամսվա ընթացքում։ Այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։

Մեթուլայում զոհվել է 5 մարդ, որոնք աշխատում էին խնձորի այգում։ Նրանցից մեկը Իսրայելի քաղաքացի էր, մյուսները՝ Թաիլանդի։ Եվս մեկ մարդ վիրավորվել է։

Այս հարվածից ժամեր անց Հայֆայի արվարձաններից մեկում գտնվող ձիթապտղի պուրակում զոհվել է ևս երկու մարդ՝ մայրը և նրա չափահաս որդին։ Այսպիսով, Իսրայելի հյուսիսում վերջին մեկ տարվա ընթացքում իսրայելական ուժերի և «Հեզբոլլահ»-ի միջև փոխադարձ հարվածների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընդհանուր թիվը հասել է 39-ի։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հոկտեմբերի 31-ին «Հեզբոլլահ»-ը մոտ 90 արկ է արձակել Իսրայելի տարածք։ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև սահմանային բախումներ են սկսվել 2023 թ. հոկտեմբերի 8-ից՝ Գազայի հատվածից ՀԱՄԱՍ-ի զինյալների՝ Իսրայել ներթափանցումից հետո, որը սկիզբ դրեց պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունների։

Իսրայելը սեպտեմբերի վերջին սկսել է ավիահարվածներ հասցնել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին, իսկ հոկտեմբերի 1-ից սահմանափակ ցամաքային գործողություն է սկսել Լիբանանում՝ նշելով, որ ցանկանում է անվտանգ պայմաններ ստեղծել Իսրայելի հյուսիսից տեղահանված տասնյակ հազարավոր բնակիչների վերադարձի համար։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ տարում Իսրայելի հարվածների հետևանքով ավելի քան 2600 մարդ է զոհվել, ավելի քան 12 400-ը՝ վիրավորվել, որոնց մեծ մասը՝ վերջին ամսվա ընթացքում։ Բացի այդ, հակամարտության ընթացքում տեղահանվել է շուրջ 1,3 միլիոն մարդ։

դիտվել է 42 անգամ
Լրահոս
«Բաքվի բանտերից ազատեք հայ ռազմագերիներին և պատանդառված անձանց»․ Քաղաքացիները ՄԱԿ գրասենյակի մոտ են Մարդկանց գետնին են տապալել, ձերբակալել․ չափ ու սահման անցել են․ Գառնիկ Դանիելյանը ՄԻՊ-ի մոտ բարկացավ (video) 25 հազար դոլարանոց տու՞ն. Աննա Հակոբյանի եղբայրը՝ Ձորաղբյուրում տուն առնելու մասին (video) Ո՞վ է համարձակվել ՔՊ-ի նիստում քննադատել Փաշինյանին․․․ իրա՞ր են «կերել» (video) Լա՛վ իմացեք՝ Արարատ Միրզոյանն ԱԺ-ում փոխանցել է Էրդողանի խոսքը․ Արմինե Ադիբեկյան (video) #ՈՒՂԻՂ․ Հրատապ․ Թուրքական զենքով սպանում են ռուսներին․ ՌԴ-ն հրադադարի չի գնա․ փորձագետ (video) ՔՊ-ի փակ նիստում դժգոհություններ են եղել. Հրաչյա Հակոբյանը մանրամասներ հայտնեց (video) Նոր Արեշում հայրն ու որդիները վիճել են հարևանների հետ. ծեծկռտուքի հետեւանքով վնասվածքներ են ստացել Անահիտ Բախշյան սորոսական «կեղտը» Ավինյանին է լիզում․ Տիգրան Չոբանյան (video) Կիրառվում է բարձր փոխարժեքով տարադրամի փոխանակման պատրվակով գումարներ հափշտակելու նոր մեխանիզմ․ ՔԿ-ն զգուշացնում է Գվարդիական ուղերձներ Ալիևին, կամ՝ անպաշտպան երկրի պաշտպանված իշխանությունը․ 168․am Մարդ 100 դրամանոց կոպեկի փառք ունենար էս օրով. 100 դրամանոցի գինն հասել է 200 դրամի. Օգտատերերը քննարկում են Երևանի քաղաքապետարանի որոշումը ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված առաքանիում հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված. ՊԵԿ Շիրակի մարզպետարանի պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ավելի քան 5,000 դոլար կաշառք ստանալու համար ՔՊ ական պատգամավորները 3 մլն դրամ աշխատավա՞րձ են ուզում (video) Միրզոյանի ասածը որպես նախարարի խոսք՝ սարսափելի է, որպես «Օմեգայի» խոսք՝ հասկանալի (video) Գազայում իսրայելական հարվածները ևս 95 մարդու կյանք են խլել. Al Jazeera Ընտրությունների ժամանակ գրանցվել է երրորդ երկրների աննախադեպ միջամտություն. Կոբախիձե Վնասել են Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանի մեքենան Թրամփը, նախագահ ընտրվելու դեպքում, չի կարողանա Կիևին համոզել տարածքային զիջումների գնալ. Զելենսկի Անկարայի և Կիևի միջև համագործակցության շարունակությունը տարակուսելի է՝ հաշվի առնելով թուրքական իշխանությունների հայտարարությունները. ՌԴ ԱԳՆ «Հեզբոլլահ»-ի հրթիռակոծությունից Իսրայելում կա թաիլանդցի և իսրայելցի 7 զոհ «Ուրարտուն» նույնպես միացել է ՀՖՖ նախագահի հրաժարականի՝ ֆան-ակումբների պահանջին Հաջողակ տղամարդն ինքն է որոշում, թե որ կնոջ հետ ճաշի. Նաիրա Կարապետյան 2026 թ․ Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am