Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ԱՄՆ-ում ներքին իրավիճակն այնքան է լարվել, որ հնարավոր է՝ քաղաքացիական պատերազմի բռնկվի։ «Վախենում եմ, որ մենք ականատեսը լինենք ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի, ամեն ինչ դրան է տանում։ Եվ նրանք, այդ անմիտները, դա իրենց իսկ ձեռքերով են անում, դեռ մի բան էլ աշխարհում կարգուկանոն հաստատելու նկրտումներ են ներկայացնում։ Առաջին հերթին ինքներդ ձեր երկրում կարգուկանոն հաստատեք»,- ասել է Լուկաշենկոն՝ Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի երկրորդ միջազգային համաժողովի ժամանակ։
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, զննության են ենթարկել կալանավորված անձ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մ․Ա․-ի անվամբ քաղաքացիներ Մ․Ա․-ի և Հ․Ս․-ի կողմից բերված հանձնուքը։
Հանձնուքում առկա պիստակների միջից ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, մուգ շագանակագույն, կոշտ զանգվածներ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 9,70 գրամ։
Քաղաքացիներ Մ․Ա․-ն և Հ․Ս․-ն ձերբակալվել են և հայտնաբերված զանգվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։