«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 4-5-ը նախատեսում է միջոցառում Սյունիքի Գորիս եւ Կապան քաղաքներում՝ համայնքների զարգացման, անվտանգության եւ խաղաղության, ինչպես նաեւ տեղի բնակչությանը հուզող այլ թեմաներով։ Միջոցառումը որոշել են անցկացնել Կապանի ծայրամասում գտնվող Grand House հյուրանոցում, սակայն տեղի ընտրությունը կապանցիների մոտ հարցեր է առաջացրել: Ոմանք տարակուսած են՝ ինչո՞ւ են միջոցառումը կազմակերպել ծայրամասում, որ շատերիս համար մասնակցելը խնդի՞ր դառնա, բացի այդ` հյուրանոցի տնօրինությունը կապեր ունի գողականների հետ։
«Գալիս է գողականների հարկի տակ մարդու իրավունքների բողոքները լսի»,- ասում են նրանք։ Կապանցիների մտահոգությունները երեկ փոխանցեցինք Ռուստամ Բաքոյանին, որն ասաց, որ ժամեր առաջ է տեղեկացել, որ այդ հյուրանոցը ծայրամասում է, եւ հորդորել է, որ միջոցառման վայրը փոխեն, վստահեցրեց՝ այն կանցկացվի Կապանի կենտրոնում։ Սակայն երեկ մինչ ուշ երեկո, Կապանի մեր աղբյուրների փոխանցմամբ, հանդիպման վայրի փոփոխություն դեռ չէր եղել»:
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը