ԱՄՆ-ը բարձր է գնահատում ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ձևակերպումը
ԱՄՆ-ը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ձևակերպումը։ Նման հայտարարություն է արել X-ի էջում ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը․
«Դա ցույց է տալիս, որ հնարավոր առաջընթաց գրանցել մշտական երկխոսության միջոցով։ Մենք աջակցում ենք կայուն, արժանապատիվ խաղաղության ուղղությամբ երկու կողմերի աշխատանքին՝ հանուն տարածաշրջանում անվտանգության և բարգավաճման»,- նշվում է հաղորդագրության մեջ։