Ծաղկաձորի քաղաքապետի ճոխ գնումը
Ծաղկաձորի ՔՊ-ական համայնքապետ Նարեկ Հարությունյանը կարծես լուծել է համայնքի բոլոր խնդիրները, այժմ էլ որոշել է իրեն նոր ծառայողական ավտոմեքենա գնել։
Euromedia24.com-ին հայտնի դարձավ, որ Ծաղկաձորի համայնքապետարանը պայմանագիր է կնքել «ԷԿո մոթորս» ՍՊԸ-ի հետ, էլեկտրական մեքենա ձեռք բերելու համար։ Պայմանագրի արժեքը կազմում է 16 մլն ՀՀ դրամով։
Պայմանագրում նշված է, որ մեքենան BYD Song L EV մակնիշի է, 2024 թվականի արտադրության, էլեկտրական շարժիչի հզորությունը՝ 517 ձիաուժ։ Համայնքների ՔՊ-ական ղեկավարները փորձում են հետ չմնալ գործադիրի իրենց գործընկերներից և հարկատուների վճարած հարկերից առաջացած գումարներով, իրենց ճոխություններ թույլ տալիս։