Վալենսիայում ջրհեղեղի զոհերի թիվը
Իսպանիայում Վալենսիայի շրջանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 155-ի:
Այս մասին հայտնում է Reuters-ը:
Դեռևս հայտնի չէ, թե քանի մարդ է անհետ կորած համարվում: Պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլսն ասել է, որ զոհերի վերջնական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել:
Իսպանիայի կառավարությունը եռօրյա պաշտոնական սուգ է հայտարարել անձրեւների եւ ջրհեղեղների զոհերի համար։ Դրանք լուրջ վնաս են հասցրել ճանապարհային ենթակառուցվածքներին: