Վրաստանի ընտրություններում տեղի ունեցած խախտումների հետաքննության հարցով ԱՄՆ-ը խորհրդակցություններ է անցկացնում Եվրամիության հետ, հոկտեմբերի 30-ին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը, փոխանցում է Aliq.ge-ն:
Միլլերն ասել է՝ Միացյալ Նահանգները պահանջում է հետաքննել Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները և այդ հարցով խորհրդակցում է իր դաշնակիցների հետ։
Միաժամանակ նա նշել է. «Մեր հարաբերությունները Վրաստանի կառավարության հետ դեռ ենթակա են վերանայման։ Մենք կասեցրել ենք 95 միլիոն դոլարի օգնությունը։ Մենք ցանկանում ենք, որ մարդկանց հիմնարար ազատությունները պաշտպանված լինեն՝ բողոքելու ազատությունը, իրենց արտահայտվելու իրավունքը ոչ մի կերպ չոտնահարվի»:
Միլլերը կրկնել է՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել Վրաստանի իշխանություններին թափանցիկ հետաքննել ընտրություններում տեղի ունեցած բոլոր խախտումները։
Դեկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը