Սննդամթերքի արտադրության ոլորտում վճարված հարկերի մոտ 50 տոկոսը բաժին է ընկնում երեք կազմակերպության

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկն ինքնին բավական ուշագրավ վերլուծությունների տեղիք է տալիս ոչ միայն ընդհանուր առմամբ վճարված հարկերի, ընկերությունների՝ այդ ցուցակում տեղաշարժի, այլև այն առումով, թե որ ոլորտում ինչպիսի իրավիճակ է: Այս անգամ ՊԵԿ-ի հրապարակած 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկում ուսումնասիրել ենք սննդամթերքի արտադրության «դաշտը»։ Հրապարակված տվյալների համաձայն, սննդամթերքի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից վճարվել է շուրջ 30 մլրդ դրամի հարկ (դասակարգումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թ. սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի հիման վրա)։ Հետաքրքիր է, որ նշված գումարի գրեթե 50 %-ը բաժին է ընկնում... երեք կազմակերպության՝ «Գրանդ Քենդի», «Աթենք» և «Բաղրամյան»:

Ի մասնավորի, հրուշակեղենի և պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Քենդի» ընկերությունը վճարել է 6,4 մլրդ դրամի հարկ կամ ոլորտի հարկերի 21 %-ը: Այս ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 30-րդն է:

Հաջորդը մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Աթենք» ընկերությունն է, որը վճարել է 5,4 մլրդ դրամի հարկ կամ ոլորտի հարկերի 18 %-ը: Ի դեպ, «Աթենքը» նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձրացել է 24 հորիզոնականով և 1000 խոշոր հարկատուների ցանկում 38-րդն է:

Վերջապես լավագույն եռյակը եզրափակում է ալյուրի արտադրությամբ զբաղվող «Բաղրամյան» ընկերությունը, որը վճարել է 2,8 մլրդ դրամի հարկ կամ ոլորտի հարկերի 9 %-ը։ Այս կազմակերպությունը ցանկում 85-րդն է:

Հավելենք, որ սննդամթերքի արտադրության ոլորտում միայն նշյալ երեք ընկերություններն են լավագույն հարյուրյակի մեջ:

Ներկայացնենք նաև այս ոլորտի առաջատար տասնյակի մյուս ընկերությունները. «Դուստր Մարիաննա» (115-րդ տեղ), «Մարտին սթար» (164-րդ տեղ), «Ռոյալ-Արմենիա» Հ/Ձ (202-րդ տեղ), «Բեկոն պրոդուկտ» (282րդ տեղ), Երևանի շոկոլադի գործարան (361-րդ տեղ), «Կաֆե Դյու Բրազիլ» (410-րդ տեղ) և «Արտաշատի պահածոների գործարան» (421-րդ տեղ):

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 31․ 10․ 24 թ համարում։

դիտվել է 296 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am