«Եթե Քյարամյանի ասածն ապացուցվի, ապա ես իմ մանդատից կհրաժարվեմ». Հովիկ Աղազարյան

Քրեական վրույթ է հարուցված այդ փաստի հետ կապված եւ տրամաբանական կլինի, որ նաեւ դրանից հետո իշխանությունն արձագանք տա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով նրան, որ իր եւ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ կապված միջադեպից հետո այսօր Քյարամյանն ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի համար եւ կարծես դրանով թեման փակվում է:

«Ես կարծում եմ, որ պարոն Քյարամյանի խառնվածքի դեր մարդը չի կարող զբաղեցնել այդպիսի պատասխանատու եւ կարեւոր պաշտոն, բայց ես որոշում կայացնողը չեմ: Որոշում կայացնողը ՀՀ վարչապետն է, ով լավ տեղյակ է՝ ինչ տեղի ունեցել, ինքը էլի բաներ գիտի, որ մենք չգիտենք, ես չգիտեմ: Հետեւաբար, նա ամեն ինչ կշռադատում է, նոր կայացնում է որոշում: Ես հարիր չեմ համարում, որ որեւէ պատգամավոր կամ պատգամավորների խումբ ճնշում գործադրի վարչապետի վրա այդ առումով»,-ասաց նա:


Խոսելով ափսոսանք հայտնելու մասին, Աղազարյանն ասաց. «Շատ ապրի, որ տղամարդուն վայել քայլ է կատարում, բայց որոշում կայացնողը պետք է որոշում կայացնի: Իմ մտահոգությունն այլ է, որը ես արտահայտեցի այդ լսումների ժամանակ իմ ելույթում: Ես համարում եմ, որ կալանքը չպետք է օգտագործվի որպես ճնշման միջոց՝ ցանկալի ցուցմունքներ կործեզու համար: Այդպիսի դեպքեր կան: Եթե ես սխալվում եմ եւ այդպիսի բան չկա, կամ եթե պարոն Քյարամյանը հետագայում իր ենթակաների հետ զրույցներ կունենա, որ այդպիսի բաներ տեղի չունենա, ապա ես ինքս որպես պատգամավոր կհամարեմ, որ ինչ-որ իմաստով օգտակար եմ եղել մեր պետությանն ու հասարակությանը»:

Ինչ վերաբերում է նրան, որ Քյարամյանն այդպես էլ անուններ չտվեց, թե ով է Հովիկ Աղազարյանի անունից՝ իրեն դիմել, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Ես հիմա էլ եմ հայտարարում, անկախ նրանից, թե ինչ կորոշի վարչապետը, ինչ կորոշի վարչությունը իմ հետ կապված, եթե դա ապացուցվի, ապա ես իմ մանդատից կհրաժարվեմ»:

դիտվել է 442 անգամ
Լրահոս
Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի Տրամադրվեք, որ առաջիկայում «սենսացիոն» գործարքների, «գործակալական ցանցերի», «մութ ուժերի» մասին սլիվերի շքերթ է սկսվելու. Արմեն Հովասափյան Ովքեր են միջնորդություն ներկայացրել Հովիկ Աբրահամյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Խորհրդարանը վավերացրել է 250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը Կանադան ցանկանում է կարգավորել ՉԺՀ-ի հետ հարաբերությունները՝ օգտակար հանածոների արտահանման համար․ The Globe and Mail Ռուսական բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտին Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում․ տուժածներ չկան Դու հո «Խաթաբալա»-ի Մարգրի՞տը չես, որ Եվրոպան «քեզ մեզ վրա սաղացնի» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am