ԱԳՆ-ն 1 ամսում 1 անձից գնման եղանակով՝ միլիոնավոր դրամների պայմանագրեր է կնքել. 168.am

168.am-ը գրում է. ՀՀ-ում գնումների նախընտրելի ձևը մրցույթն է. համենայն դեպս, սա օրենքի պահանջն է։ Հանրային ու մասնագիտական տարբեր շրջանակներ հաճախ խնդրահարույց են համարում մեկ անձից գնման ընթացակարգեր՝ նկատի ունենալով կոռուպցիոն ռիսկերի հավանականությունը, սակայն պետական մարմինները չեն հրաժարվում այս ընթացակարգերից:

Օրինակ, միայն այս ամիս ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ու ԱԳՆ նախարարության պետական արարողակարգի ծառայությունը գնումների բազային միավորը՝ 1 միլիոն դրամը գերազանցող տասնյակ գնումներ է իրականացրել մեկ անձից ընթացակարգով։


Պետգնումների armeps համակարգից տեղեկանում ենք՝ հենց ամսվա սկզբին՝ հոկտեմբերի 4-ին կնքված պայմանագրով, ԱԳՆ-ն Մարիամ Աբգարյան Հովսեփի ԱՁ-ին է փոխանցել դեռ սեպտեմբերին կազմակերպված «Երևանյան երկխոսություն» համաժողովի ներկայացուցչական ծախսերը՝ շուրջ 23 միլիոն 600.000 դրամի չափով։

ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությունն էլ նույն օրը կնքված շուրջ 1 միլիոն 400.000 դրամարժողությամբ պայմանագրով «Բլեք մոթորս» ՍՊԸ-ին է հատկացրել սեպտեմբերի 12-14-ը ՌԴ փոխվարչապետի գլխավորած պատվիրակության տրանսպորտային ծառայությունների շրջանակներում կատարված ծախսը։
Արդեն հոկտեմբերի 9-ին կնքված պայմանագրով արտաքին գերատեսչության արարողակարգի ծառայությունը «Դափնի գրուպ»-ի հետ կնքել է պայմանագիր՝ սեպտեմբերի 15-ին Ֆրանսիայի ԱԳՆ գլխավորած պատվիրակության հյուրընկալության շրջանակներում պաշտոնական ճաշի ծախսերի դիմաց վճարելով 1 միլիոն 354.000 դրամ։

Հոկտեմբերի 25-ին ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությունը միանգամից մի քանի պայմանագրեր է կնքել նույն՝ ՄԱ ընթացակարգով։

Պետական գերատեսչությունը նախ 13 միլիոն 343.650 դրամով «Բիլիզարդ» ՍՊԸ-ինպատվիրակել է ԵԱՏՄ տնտեսական ֆորումի և միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում ֆուրշեթի սպասարկումը` ինչպես «Զվարթնոց» օդանավակայանում, այնպես էլ՝ Դվին համալիրում, ապա՝ 1 միլիոն 718.000 դրամով «Գոլդեն Փելիս» հյուրանոցից ձեռք բերել նույն ֆորումի ու նիստի շրջանակներում հյուրանոցային ծառայությունների մատուցում։ Մյուս պայմանագրերով ԱԳՆ արարողակարգի ծառայությունը դարձյալ դիմել է «Բլեք մոթորսին»՝ այս անգամ 6 միլիոն 210.390 դրամով պատվիրակելով նույն նիստի ու ֆորումի շրջանակներում տրանսպորտային ծառայությունների մատուցումը, նմանատիպ ծառայությունների համար մեկ այլ պայմանագիր էլ կնքվել է «Էլիտ քար սերվիս» ՍՊԸ-ի հետ․պայմանագրի գինը կազմել է 1 միլիոն 380.320 դրամ։

ԵԱՏՄ միջոցառումների շրջանակներում նաև պայմանագիր է կնքվել Արմեն Մանուկյան ԱՁ-ի հետ՝ 2 միլիոն 410.000 դրամով ձեռք բերելով դրոշներ, ինչպես նաև՝ արդեն հոկտեմբերի 28-ին՝ «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի հետ ՝ 9 միլիոն 619.600 դրամի շրջանակներում հյուրանոցային ծառայությունների մատուցման համար, և «Մյուզիք հոլլ»-ի հետ՝ 2 միլիոն 195.320 դրամի սննդի մատակարարման ծառայությունների համար։

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am