ԱՄՆ-ն և նրա արևմտյան դաշնակիցները ոչինչ չեն արել Իսրայելին Իրանին հարվածելուց հետ պահելու համար․ Զախարովա

ԱՄՆ-ն և նրա արևմտյան դաշնակիցները ոչինչ չեն արել Իսրայելին Իրանին հարվածելուց հետ պահելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ինձ ակնհայտ է թվում, որ իսրայելական հարվածներն Իրանի տարածքին համակարգվել են Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից։ Վաշինգտոնը և նրա մի շարք դաշնակիցներ ոչ միայն չեն փորձել տարհամոզել, ոչ միայն ոչինչ չեն արել՝ Իսրայելին այդ վտանգավոր ձեռնարկումից հետ պահելու համար, այլ հակառակը՝ տարբեր ձևերով ցույց են տվել, որ Իսրայելն իրավունք ունի նման քայլի», – ճեպազրույցի ժամանակ ասել է ռուս դիվանագետը։

Ինչպես նշել Է Զախարովան, Վաշինգտոնը կանոնավոր կերպով զենք է մատակարարում Իսրայելին։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի կարծիքով՝ դա նշանակում է, որ Արևմուտքը Մերձավոր Արևելքում գիտակցաբար սրացման նոր փուլ է հրահրել։
«Բացի այդ, որքանով մենք կարող ենք դատել, ամերիկացիները փոխանցել են հարվածներ հասցնելու համար անհրաժեշտ հետախուզական տեղեկատվությունը։ Նման գործողությունները չեն հանգեցնում իրավիճակի ապաէսկալացման, այլ բերում են լարվածության աճի և արժանի են դատապարտման և ամենաբացասական գնահատականի»,- ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ադրբեջանն օգտագործեց ՀՀ իշխանության անհեռատես քաղաքական կուրսը և ՌԴ-ից քաղեց առավելագույնը․ Տիգրան Աբրահամյան Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին 100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվեց. ինչպե՞ս պետք է վճարեք հանրային տրանսպորտից օգտվելիս «Հարյուրավոր դիվանագետներ հյուրընկալ երկրներից չեն վերադարձել Հայաստան». Սամվել Ֆարմանյան Մեր ժողովուրդը մեռած, անզոր չի, ամբողջական ազատագրումը, Աստծու կամոք կլինի․ Բագրատ Սրբազան Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն Վիճաբանություն, դանակահարում՝ վարչական ղեկավարի մասնակցությամբ Հայաստանի զինվելու լայնածավալ արշավը տարածաշրջանի համար սպառնալիքի ևս մեկ աղբյուր է. Ալիև ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանից անցել է Բելառուսին Օրերը կտաքանան. Գագիկ Սուրենյան Հրաձգություն Չեռնոգորիայի ռեստորանում. առնվազն 10 մարդ է զոհվել, նրանց թվում՝ երեխաներ Ու մեզ պարտվել են տվել սրան. Գագիկ Համբարյան Աբովյան քաղաքում մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով Խաղաղության համար անհրաժեշտ է առնվազն երեք նախապայման․ Արա Պողոսյան Դադարեցվել է ՌԴ-ից Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա գազի տարանցումը. «Գազպրոմ» Ի՞նչ է կանխատեսել Վանգան 2025-ի համար Երևանում գիշերն այրվել է «Kia Forte»-ն Երևանում բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն և «Nissan»-ը Ելքը, հաստատ, խաբեբաների ու հայհոյախոսների միջոցով չէ. Արա Պողոսյան Արշակ Կարապետյանին բերման չեն ենթարկել Ռուսաստանի Դաշնության Ոստիկանություն, այլ հրավիրել են զրույցի «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր Ինչ եղանակ է սպասվում Ամանորի գիշերն ու առաջիկա օրերին Երևանում վերելակը մոտ 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է․ կա տուժած
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունվարի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am