Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ
Հոկտեմբերի 15-ին, ժամը 21.25-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով 59-ամյա տղամարդ է հիվանդանոց բուժօգնության տեղափոխվել:
Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդունքում պարզվել էր, որ ժամը 20.10-ին Նաիրի Զարյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակահարել էր Թալինի բնակիչ 54-ամյա տղամարդը: Հետագա միջոցառումներով նա հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել է քննչական բաժին:
Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: