Եվրահանձնաժողովն այսօր զեկույց կհրապարակի Վրաստանի վերաբերյալ
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Եվրահանձնաժողովը զեկույց («Ընդլայնման հաշվետվություն») կհրապարակի՝ գնահատելով Վրաստանի կողմից 9 հանձնարարականների կատարման մասին, փոխանցում է Aliq.ge-ն։
Եվրահանձնաժողովը գնահատելու է, թե Վրաստանն ինչ է արել ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուց հետո: Վրաստանը Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ է ստացել 2023 թվականին՝ պարտավորվելով կատարել ևս 9 քայլ։