Միակ թեկնածուն հաղթեց
Նոյեմբերի 5-ին Կապանում տեղի են ունեցել քաղաքապետի և ավագանու ընտրություններ:Քաղաքապետի միակ թեկնածուն գործող քաղաքապետ, հանրապետական Աշոտ Հայրապետյանն էր, ով ստացել է 12538 քվե: Դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը 5073 է, անվավերները՝ 1071: Կապանում ընտրողների ընդհանուր թիվը 35024 է:
