ՊԵԿ վարչություններից 3-ի պետերի կարողությունն ու եկամուտները. iravaban.net

Իրավաբան.net-ը շարունակում է ներկայացնել ՊԵԿ վարչությունների պետերի հայտարարագրված եկամուտներն ու ունեցվածքը: Նախորդ մասում անդրադարձել էինք ՊԵԿ Ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի, Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման և Իրավաբանական վարչություններին: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետը Միքայել Փաշայանն է: Նա որպես անշարժ գույք է հայտարարագրել երկու բնակարան և մեկ այգետնակ (ամառանոց): Պաշտոնը ստանձնելու պահին նրա դրամական միջոցները կազմել են 29.000.000 դրամ, 42.000 դոլար և 39.000 եվրո: Միքայել Փաշայանի եկամուտը ստացվել է աշխատավարձից՝ 5.148.388 դրամ: Տիգրան Կիրակոսյանը ՊԵԿ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետն է: Պաշտոնյան որպես անշարժ գույք է հայտարարագրել 3 հողամաս, ավտոտնակ, հողին ամրակայված այլ անշարժ գույք, 4 տարբեր բազմամյա տնկիներ: Որպես շարժական գույք է հայտարարագրվել Toyota Avalon 3.5 մակնիշի մարդատար և երկու բեռնատար՝ Ford Transit TD 2.4 և UAZ 3303 մեքենաներ: Տիգրան Կիրակոսյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու պահին կազմել են 8.500.000 դրամ, 73.000 դոլար և 28.000 եվրո: Նրա եկամուտները ստացվել են 3 աղբյուրից՝ աշխատավարձից, որը կազմում է 4.450.148 դրամ, վարձակալության դիմաց ստացված վճարից կամ այլ հատուցումից՝ 1.350.000 դրամ, փոխառության կամ վարկի դիմաց ստացված տոկոսագումարից՝ 5.362 դոլար: ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետն Արման Պողոսյանն է: Պաշտոնավարում է 2016 թվականից: Նա իր հայտարարագրում որպես անշարժ գույք է նշել բնակարան, անհատական բնակելի տուն, երկու հողամաս: Պաշտոնը ստանձնելու պահի դրությամբ որպես փոխառություն հանձնած է եղել 10.000.000 դրամ և 115.395 դոլար: Նրա դրամական միջոցները կազմել են 9.700.000 դրամ, 3.500 դոլար, 2.200 եվրո: Արման Պողոսյանի եկամուտները կազմել են 8.731.099 դրամ, որից 6.901.099 դրամը աշխատավարձից, 1.830.000 դրամը տրված փոխառության դիմաց ստացված տոկոսագումարից: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am