Ավարտվեցին ՏԻՄ ընտրությունները
Հայաստանի ողջ տարածքում ավարտվեցին ՏԻՄ ընտրությունները: Արդեն փակ են բոլոր 69 համայնքների ընտրատեղամասերն ու հաշվարկվում, ամփոփվում են ընտրությունների արդյունքները: Հիշեցնենք, որ 69 համայնքներից 34-ը խոշորացված համայնքներ էին` մի քանի միավորված համայնքների միատեղում, որոնց համար այսօր ընտրվեցին ղեկավարներ:
