Ոստիկանությանը կդիմակազերծեն

Նոր Սահմանադրությունը բացառում է կառավարությանն առընթեր մարմինները, որպիսին է նաեւ ՀՀ Ոստիկանությունը: Կառավարման խորհրդարանական համակարգի լիազորությունների լիակատար ուժի մեջ մտնելուց հետո, այն է՝ 2018-ի ապրլից հետո կառուցվածքային փոփոխություններով ներկա համակարգը պետք է համապատասխանեցվի մայր օրենքի պահանջներին: Կայն տեղեկություններ, որ Ոստիկանությունը կմիավորվի Արտակարգ իրավիճակների նախարարությանը, սակայն ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը 2018 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ բացահայտել է ոստիկանության այլ նախասիրության մասին, այն է՝ վերակազմավերվել որպես վարչապետին ենթական մարմին: Իսկ սա ենթադրում է, որ ոստիկանությունը նոր կարգավիճակում հաշվետու չի լինելու հանրությանը, Ազգային ժողովին, ինչը թերեւս ծաղր է խորհրդարանական կառավարման համակարգում: Քանի որ նման խոշոր եւ հանրության անվտանգությանն առնչվող կառույցը նախեւառաջ պետք է հաշվետու լինի շահառուներին, ապա նոր վարչապետին, կամ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի: Վարդան Եղիազարյանը զեկույցում հպանցիկ նշեց, որ ոստիկանությունը վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ է ստանալու, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պարզաբանում պահանջեց. «Դուք զեկույցում նշեցիք, որ զարգացման ծրագրում նախատեսվում է, որ ոստիկանությունը ենթակա է վարչապետին, Ձեր խոսքից եմ ասում: Այսինքն՝ ըստ էության որևէ մեկը չի պատրաստվում առընթեր մարմինները դարձնել նախարարություններ և բերել խորհրդարանական հաշվետվության դաշտ»,-ասաց նա հետաքրքրվելով. «Ինչպիսի՞ մարմին է վարչապետին ենթակա մարմինը, որը խորհրդարանում հաշվետու չի լինում»։ Փոխոստիկանապետն էլ նշեց, որ դա ծրագրային դրույթ չէ, այլ զուտ տեսլական է, որը տեսնում են ոստիկանության տեսանկյունից:«Բայց Սահմանադրությունում հստակ գրված է, որ կան նախարարություններ, կառավարության ենթակա և վարչապետին ենթակա մարմիններ, Սահմանադրության շրջանակներում է: Իհարկե, որոշողը մենք չենք, դուք եք, ղեկավարությունը, մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով աշխատել, բայց կարծում ենք` կառույցը կմնա ներկայիս ոստիկանական համակարգի տեսքով, իհարկե, ոստիկանության օրենքի մշակման տեսլականով»,-ասաց նա: Նշենք, որ Սահմանադրության «Պետական կառավարման համակարգի մարմինները» հոդվածի համաձայն՝ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաեւ Կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը եւ լիազորությունները սահմանվում են օրենքով: Պարզ ասած՝ ինչ օրենք ուզենան, այն էլ կգրեն ոստիկանության համար: Ավելին, Կառավարությունը ամիսներ առաջ նախնական ընդունել է նման կառույց դառնալու հիմնավորումները, որտեղ գրված է. «Այս մոդելը ենթադրում է ոստիկանության բնագավառի քաղաքականության մշակում վարչապետի կողմից, ոստիկանության պետի հաշվետվությունն ու պատասխանատվությունը վարչապետի առջև»: 2018-2023 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով ոստիկանության ֆինանսավորումը նախատեսված է ոչ թե որպես նախարարություն, այլ որպես ենթակա մարմին: Մինչև 2018թ. ապրիլ նոր Սահմանադրության ամբողջովին ուժի մեջ մտնելը, հիշեցնենք, որ պետք է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ անեն, ապա կառուց-վածքային փոփոխություններ: Օրինակ՝ նախատեսվում է ոստիկանության զորքերի ապառազմականացում և համանման գործառույթներ իրականացնող կենտրոնական ապարատի ստորաբաժանումների միավորում դեպարտամենտների մեջ, ինչը կհանգեցնի կադրային փոփոխությունների: Փոխարենը ոստիկանությունը մասնակցություն կունենա զանգվածային անկարգությունները կանխելիս ու խափանելիս, հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնելիս, ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելիս, տարերային աղետների կամ տեխնածին վթարների ժամանակ որոնողական-փրկարարական աշխատանքներին աջակցելիս: Ոստիկանության գերագույն առաքելությունը ըստ համընդհանուր հռչակագրերի չէ՞ որ հասարակական կարգի պահպանումն ու օրինականության հաստատումն է, իսկ ինչու պետք է հաշվետու լինել ոչ թե հասարակության առջեւ, այլ միայն վարչապետի: Իհարկե, Հայաստանում վաղուց այդ կառույցը վերածվել է իշխանական գործիքի, որն իր գործուն մասնակցությունն է ունեցել իշխանությունների վերարտադրությանն ու ընդդիմադիրներին ճնշելու գործընթացին, հետեւաբար նոր իշխանությունում հավանաբար որոշել են դիմակազերծել ոստիկանությանը եւ այն փաստացի դարձնել իշխանության ենթակա մարմին: Անի Սահակյան

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am