Նռնակի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Երևան
Արցախի զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունից բեկորային վիրավորում ստացած Սերգեյ Ալումյանը վիրահատության ենթարկվելուց հետո Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխվել է Երևան՝ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
