Էդմոն Մարուքյանը Փաշինյանի հանձնարարություններն է կատարում, նրա ծղրտոցները ոչ մի արժեք չունեն․ Անգամ սեփական կուսակցությունում նրան լուրջ չեն վերաբերվում. Էդգար Ղազարյան

«Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի թիմակիցն է, այդպիսին եղել է բոլոր ժամանակներում` «Ելք» դաշինքից սկսած, մինչև հիմա։ Նա պաշտոնապես այլևս հատուկ հանձնարարություններով դեսպան չէ, բայց շարունակում է կատարել Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունները. ամբողջ նպատակը քաղաքական դաշտը աղավաղելն է։ Էդմոն Մարուքյանը թշնամական ռեժիմի մաս է կազմել մշտապես և հիմա էլ շարունակում է սպասարկել այդ ռեժիմին»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

«2017 թվականին Էդմոն Մարուքյանը պատգամավոր է դարձել «Ելք» դաշինքի կազմում, այսինքն՝ իր կուսակցությունն առանձին խորհրդարանում չէր կարող հայտնվել։ 2018 թվականին ադրբեջանաթուրքական հեղափոխությունից հետո Մարուքյանը մասնակցել է ընտրությունների՝ Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական կոալիցիայի մաս կազմած, անցել է խորհրդարան՝ բավական մեծ թվով ձայներով և ընդամենը երեք տարի հետո, երբ ընտրություններին մասնակցել է սեփական կուսակցությամբ, անգամ խորհրդարան չի անցել, շեմը չի հաղթահարել, դրանից հետո իր կուսակցությունից մարդիկ են հեռացել, և ինքն իր այդ դիրքավորումով՝ հատուկ հանձնարարություններով դեսպան լինելով, շատ ավելի է վարկաբեկվել։ Հիմա ինքը հերթական մեկ հոգանոց կուսակցություն է՝ մարդ-կուսակցություն։ Ո՞վ է Էդմոն Մարուքյանին լուրջ վերաբերվում, անգամ իր կուսակցությունում լուրջ չեն ընդունում։ Երբ էլ լինի ընտրություն, այդ մարդը 0,1 տոկոս ձայն չի հավաքի։

Էդմոն Մարուքյանի ծղրտոցները նախկին նախագահների հասցեին որևէ արժեք չունեն, ինքն ո՞վ է, որ պետք է նախկին նախագահներին քաղաքականությունից հեռանալու կոչ անի։ Ցանկացած մարդ, որ Հայաստանի պետականության կերտման, շենացման գործում թեկուզ ամենափոքր դրական ներդրումն է ունեցել, չի կարող հիմա կրավորական կեցվածքով հետևել այս զարգացումներին։ Հանրապետության նախագահից սկսած, մինչև ամենացածր պետական պաշտոն զբաղեցրած գործիչները պետք է իրենց ունեցած բոլոր ռեսուրսներով պայքարեն այս հանցախմբի դեմ։ Էդմոն Մարուքյանի գնահատմամբ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վարկաբեկվա՞ծ են, իսկ ինքը հեղինակավո՞ր է։ Պետականության կերտման, հայրենիքի ազատագրության հարցում այդ մարդի՞կ են ունեցել ահռելի վաստակ, թե՞ Էդմոն Մարուքյանը»,- շեշտեց Էդգար Ղազարյանը։

դիտվել է 296 անգամ
Լրահոս
Արտակարգ իրավիճակներում առողջապահական ենթակառուցվածքը դիմակայուն չէ. Հաշվեքննիչ պալատ Թուրքական ավիաուղիները չեղարկել է թռիչքները դեպի Իրանի մի շարք քաղաքներ Էրդողանն ակնկալում է՝ ՌԴ նախագահը մոտ ժամանակներս կայցելի Թուրքիա Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի կալանքը մերժելու մասին բողոքը Սյունիքի մարզում բախվել են «Mitsubishi» ավտոբուսը, «Mazda»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, մարդատար «ԳԱԶել»-ը կողաշրջվել է․ վիրավորներ կան Հարվարդի համալսարանում ներկայացվել է Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքները՝ փաստերով Էդմոն Մարուքյանը Փաշինյանի հանձնարարություններն է կատարում, նրա ծղրտոցները ոչ մի արժեք չունեն․ Անգամ սեփական կուսակցությունում նրան լուրջ չեն վերաբերվում. Էդգար Ղազարյան ԱՄՆ-ն մերժել է Զելենսկու «հաղթանակի ծրագիրը»․ The Economist Բա որ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չունեք, Հովիկ Աղազարյանն այստեղ ինչ գործ ունի. Խամոյանը՝ Փաշինյանին Հակամարտությունների կարգավորման գործում Արևմուտքի մոտեցումը միայն վատացնում է իրավիճակը. Փեզեշքյան Թումանյանը կկվի մասին պատմություն էլ ունի, որ սպառնալիքի տակ հերթով ձագերին տալիս է. Գեղամ Մանուկյան Հերիք ա լոլոներ կարդաք․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին Այն բանից հետո, երբ հարվածենք Իրանին, բոլորը կհասկանան՝ ինչի համար է երկրի ռազմական օդուժը մարզվել. Իսրայելի ՊՆ ղեկավար Լուկաշենկոն կառաջադրվի 2025-ի նախագահական ընտրություններում Մանրամասներ ՔՊ վարչության նիստից. Ալեքսանդր Սիրունյանը 0 ձայն է ստացել, Արմեն Խաչատրյանը՝ 3 Կազանում Ալիևը պարգևատրվել է հատուկ շքանշանով Фильм режиссера Татев Мкртчян «Папа» получил специальный диплом на фестивале «Евразия-Кинофест» за лучшее режиссерское решение Անհատ ձեռնարկատերը պետբյուջե է վերականգնել 135.000.000 դրամ. մանրամասներ Դդմաշենում գողացել են «Hyundai Elysion»-ն, որը Սևանի ոստիկանները մինչև օրս փնտրում են Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցն արձանագրվել է մի շարք պետությունների հայտարարություններում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am