Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցն արձանագրվել է մի շարք պետությունների հայտարարություններում

Արցախի կորստից մեկ տարի անց՝ մի շարք պետություններ ու միջազգային կազմակերպություններ ինտենսիվորեն քննարկում են Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձը։ Կանադաբնակ իրավապաշտպան, հասարակական գործիչ Միքայել Նալբանդյանի խոսքով՝ Շվեյցարիան ևս մտադիր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել։

«Շվեյցարիայի Դաշնային խորհրդի՝ խորհրդարանի ստորին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է համապատասխան բանաձևը։ Դաշնային խորհրդի ընդունումից հետո բանաձևը կքննարկվի նաև խորհրդարանի վերին պալատում։ Բանաձևով Դաշնային խորհուրդը կոչ է անում Շվեյացարիայի իշխանություններին կազմակերպել խաղաղության համաժողով, որը կկազմակերպվի մեկ տարվա ընթացքում։ Անհամբերությամբ սպասում եմ, որ այդ հայտարարությունները վերածվեն գործի»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Նալբանդյանի՝ «շատ կարևոր է, որ միջազգային դերակատարներն արդեն բարձրաձայն խոսում են այն մասին, որ Ադրբեջանը 2023-ի սեպտեմբերի 19-ին լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ, որը հանգեցրել է ողջ հայ բնակչության էթնիկ զտմանը»։

Խաղաղության համաժողովի նպատակն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև երկխոսությունն է, որը շվեյցարական կողմի հայտարարությունների համաձայն պետք է անցկացվի միջազգային դերակատարների ներկայությամբ՝ բանակցելու Լեռնային Ղարաբաղում դարերով բնակված հայ ժողովրդի անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ:

«Այս նախագծի հեղինակները կարևորում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները պաշտպանելու բանակցությունների նոր ձևաչափի անհրաժեշտությունը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարողությունները խիստ սահմանափակ են աշխարհաքաղաքական լարվածության պատճառով»,- նշեց Նալբանդյանը։

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Արտակարգ իրավիճակներում առողջապահական ենթակառուցվածքը դիմակայուն չէ. Հաշվեքննիչ պալատ Թուրքական ավիաուղիները չեղարկել է թռիչքները դեպի Իրանի մի շարք քաղաքներ Էրդողանն ակնկալում է՝ ՌԴ նախագահը մոտ ժամանակներս կայցելի Թուրքիա Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի կալանքը մերժելու մասին բողոքը Սյունիքի մարզում բախվել են «Mitsubishi» ավտոբուսը, «Mazda»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, մարդատար «ԳԱԶել»-ը կողաշրջվել է․ վիրավորներ կան Հարվարդի համալսարանում ներկայացվել է Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքները՝ փաստերով Էդմոն Մարուքյանը Փաշինյանի հանձնարարություններն է կատարում, նրա ծղրտոցները ոչ մի արժեք չունեն․ Անգամ սեփական կուսակցությունում նրան լուրջ չեն վերաբերվում. Էդգար Ղազարյան ԱՄՆ-ն մերժել է Զելենսկու «հաղթանակի ծրագիրը»․ The Economist Բա որ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չունեք, Հովիկ Աղազարյանն այստեղ ինչ գործ ունի. Խամոյանը՝ Փաշինյանին Հակամարտությունների կարգավորման գործում Արևմուտքի մոտեցումը միայն վատացնում է իրավիճակը. Փեզեշքյան Թումանյանը կկվի մասին պատմություն էլ ունի, որ սպառնալիքի տակ հերթով ձագերին տալիս է. Գեղամ Մանուկյան Հերիք ա լոլոներ կարդաք․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին Այն բանից հետո, երբ հարվածենք Իրանին, բոլորը կհասկանան՝ ինչի համար է երկրի ռազմական օդուժը մարզվել. Իսրայելի ՊՆ ղեկավար Լուկաշենկոն կառաջադրվի 2025-ի նախագահական ընտրություններում Մանրամասներ ՔՊ վարչության նիստից. Ալեքսանդր Սիրունյանը 0 ձայն է ստացել, Արմեն Խաչատրյանը՝ 3 Կազանում Ալիևը պարգևատրվել է հատուկ շքանշանով Фильм режиссера Татев Мкртчян «Папа» получил специальный диплом на фестивале «Евразия-Кинофест» за лучшее режиссерское решение Անհատ ձեռնարկատերը պետբյուջե է վերականգնել 135.000.000 դրամ. մանրամասներ Դդմաշենում գողացել են «Hyundai Elysion»-ն, որը Սևանի ոստիկանները մինչև օրս փնտրում են Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցն արձանագրվել է մի շարք պետությունների հայտարարություններում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am