Թրամփը բողոք է հղել Բրիտանիայում կառավարող կուսակցության դեմ Հարիսին օգնելու պատճառով

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը բողոք է հղել Մեծ Բրիտանիայի կառավարող Լեյբորիստական կուսակցությանն այն բանից հետո, երբ նա հայտնել է, որ մտադիր է իր մոտ 100 աշխատակցի ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին օգնելու համար ընտրարշավում, տեղեկացրել է Politico պարբերականը՝ հղում կատարելով Թրամփի ընտրարշավի փաստաբան Հերի Լավկովսկիի գրած բողոքին։

Մինչ այդ Telegraph թերթը տեղեկացրել էր, որ Լեյբորիստական կուսակցությունը իր մոտ 100 աշխատակցի կուղարկի Հարիսին օգնելու ընտրարշավում։ Թերթը նշել է, որ հանրապետականները զայրացել են լեյբորիստների մտադրությունից եւ նախազգուշացրել, որ այդ քայլը վնաս կպատճառի Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ հարաբերություններին Թրամփի հաղթանակի դեպքում։

«Դոնալդ Թրամփն իրավաբանական բողոք է ներկայացրել Մեծ Բրիտանիայի կառավարող Լեյբորիստական կուսակցության դեմ այն բանից հետո, երբ նրա ակտիվիստները մեկնել են ԱՄՆ, որպեսզի աջակցեն Քամալա Հարիսին»,- նշվել է հաղորդագրությունում։

Պարբերականի տվյալներով՝ Լեյբորիստական կուսակցությունը պնդում է, որ իր ջանքերը համապատասխանում են ԱՄՆ ընտրությունների կանոններին, որոնց համաձայն՝ օտարերկրյա կամավորները չեն կարող ավելի քան հազար դոլար ծախսել թեկնածուներին օգնելու համար։ Ինչպես գրել է պարբերականը՝ հղում կատարելով բողոքին, Թրամփի նախընտրական շտաբը կասկածի տակ է դրել այդ գումարը, իսկ Մեծ Բրիտանիայի՝ Հարիսին օգնելու մտադրությունները Լավկովսկին անվանել է «միջամտություն ԱՄՆ ընտրություններին»։ Պարերականի համաձայն՝ հանրապետականները Դաշնային ընտրական հանձնաժողովից պահանջել են հետաքննություն սկսել։

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Արտակարգ իրավիճակներում առողջապահական ենթակառուցվածքը դիմակայուն չէ. Հաշվեքննիչ պալատ Թուրքական ավիաուղիները չեղարկել է թռիչքները դեպի Իրանի մի շարք քաղաքներ Էրդողանն ակնկալում է՝ ՌԴ նախագահը մոտ ժամանակներս կայցելի Թուրքիա Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի կալանքը մերժելու մասին բողոքը Սյունիքի մարզում բախվել են «Mitsubishi» ավտոբուսը, «Mazda»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, մարդատար «ԳԱԶել»-ը կողաշրջվել է․ վիրավորներ կան Հարվարդի համալսարանում ներկայացվել է Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքները՝ փաստերով Էդմոն Մարուքյանը Փաշինյանի հանձնարարություններն է կատարում, նրա ծղրտոցները ոչ մի արժեք չունեն․ Անգամ սեփական կուսակցությունում նրան լուրջ չեն վերաբերվում. Էդգար Ղազարյան ԱՄՆ-ն մերժել է Զելենսկու «հաղթանակի ծրագիրը»․ The Economist Բա որ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չունեք, Հովիկ Աղազարյանն այստեղ ինչ գործ ունի. Խամոյանը՝ Փաշինյանին Հակամարտությունների կարգավորման գործում Արևմուտքի մոտեցումը միայն վատացնում է իրավիճակը. Փեզեշքյան Թումանյանը կկվի մասին պատմություն էլ ունի, որ սպառնալիքի տակ հերթով ձագերին տալիս է. Գեղամ Մանուկյան Հերիք ա լոլոներ կարդաք․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին Այն բանից հետո, երբ հարվածենք Իրանին, բոլորը կհասկանան՝ ինչի համար է երկրի ռազմական օդուժը մարզվել. Իսրայելի ՊՆ ղեկավար Լուկաշենկոն կառաջադրվի 2025-ի նախագահական ընտրություններում Մանրամասներ ՔՊ վարչության նիստից. Ալեքսանդր Սիրունյանը 0 ձայն է ստացել, Արմեն Խաչատրյանը՝ 3 Կազանում Ալիևը պարգևատրվել է հատուկ շքանշանով Фильм режиссера Татев Мкртчян «Папа» получил специальный диплом на фестивале «Евразия-Кинофест» за лучшее режиссерское решение Անհատ ձեռնարկատերը պետբյուջե է վերականգնել 135.000.000 դրամ. մանրամասներ Դդմաշենում գողացել են «Hyundai Elysion»-ն, որը Սևանի ոստիկանները մինչև օրս փնտրում են Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցն արձանագրվել է մի շարք պետությունների հայտարարություններում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am