Բազմաթիվ ստերի, ձախողումների ֆոնի վրա՝ ազգակործան կառավարիչները ցանկանում են, որպեսզի իրենց վստահեն իշխանավարել և հանդես գալ ՀՀ անունից. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՔՊ-ն իր ցածր վստահությամբ և բոլոր տիպի ձախողումներից հետո, փորձում է համոզել հասարակւթյանը, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում, հայ հասարակության հետ բաց են ու անկեղծ:

Սա հերթական կեղծիքն է, որ առկա են մեր երկրի քաղաքական տիրույթում և հանրային դիսկուրսում: Մի կողմից ասում են իբրև բաց ու անկեղծ են, մյուս կողմից՝ ցանկացած կոնկրետ հարցադրման դեպքում խուսափում են պատասխանատվությունից և հղում են անում բանակցությունների գաղտնիությանը:

Նախորդ նախագահների իշխանության օրոք՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, Հայաստանի և Սփյուռքի հանրությանը հստակ ներկայացնում էին արցախյան կարգավորման գործընթացի հիմնական մանրամասնությունները: Հայ ժողովուրդը գիտեր, թե ինչ է ակնկալում Հայաստանը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով բանակցություններից, որ փուլում ինչ էին քննարկում նախագահները, որո՞նք են կարմիր գծերը և որտեղ են Հայաստանի շահերը:

Վերջերս Նիկոլը, այսօր էլ Ալենը կրկին հրաժարվեցին բացել, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» նախագծի կետերը և դրանց բովանդակությունը: Բազմաթիվ ստերի, ձախողումների, կեղծ հայտարարությունների ֆոնի վրա՝ ազգակործան կառավարիչները ցանկանում են, որպեսզի իրենց վստահեն իշխանավարել և հանդես գալ ՀՀ անունից:

Խճճել են ամեն բան, նույիսկ հաստակ չեն ասում, թե քանի կետից է բաղկացած պայմանագիրը: Մի դեպքում հայտարարում են 16 կետ՝ որից իբրև թե 13-ը համաձայնեցրել են: Մի դեպքում՝ 17 կետ՝ որից իբրև թե 13-ը համաձայնեցրել են:

Կապիտուլացված, Արցախը հայաթափած և Ադրբեջանի կազմում ճանաչած կառավարության կողմից՝ օկուպանտ երկրի հետ 13 կետի շուրջ համաձայնվելն արդեն իսկ վտանգավոր է հնչում: Ի՞նչն են համաձայնեցրել և ինչո՞ւ է առ այսօր, հայ հասարակության համար գաղտնի, թե ինչպիսի՞ պարտավարություններ է ստանձնելու մի երկրի առջև, որն ակնհայտորեն շարունակում է ռազմականացվել, խուսափում է կայուն խաղաղության տանող քաղաքականություն վարել, շարունակում է իր երկրի ներսում հայ ժողովրդի նկատմամբ թշնամական քարոզչություն իրականցնել, շարունակում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալուց խոսել և այլն:

Եթե համաձայնեցված 13 կետերն իրոք լավն են, և բխում են հայ և ադրբեջանցի ժողովուրդների խաղաղ գոյակցության շահերից, ապա ինչո՞ւ չեն հրապարակում և ցրում առկա անվստահության միջավայրը: Եթե 4 կամ 3 չհամաձայնեցված կետեր կան, ապա ինչու՞ երկու կողմերի հասարակություններին չեն բացատրում, թե որտեղ են առկա հակասությունները և ինչպիսի՞ մոտեցումներ ունեն կողմերն այդ հարցերում:

Առայժմ կասկածից վեր է, որ գաղտնիության քողի տակ ընթացող “Խաղաղության պայմանագիր” կոչվող վտանգավոր խաղը զուտ իշխանություն պահելու և հասարակության մոտ սին ակնկալիքներ սերմանելու նպատակ ունի:

Նույնը նաև հակասահմանադրական մեկնաբանություններով, երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգային համակարգերը վտանգող հատվածական սահմանազատման պարագայում է, երբ մայիսի 15-ին Ադրբեջանին հանձնվեցին իրավաբանորեն Տավուշի մարզի կազմում գտնվող տարածքները:

Նույն կերպ գործընթացի գաղտնիության և ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող ներքաղաքական ճնշումների ֆոնի վրա, սահմանազատման անվան տակ, Ադրբեջանը պահանջելու և ստանալու է իրեն հարմար այլ տարածքներ ու բարձունքներ: Սահման ունենալու տենչանքի ներքո՝ առ այսօր գաղտնի են պահվում, թե ինչ հաջորդականությամբ է իրականացվելու սահմանազատումը:

2020թ. մայիսի 6-ին ԱԺ-ում, մինչև 44-օրյա պատերազմը, Նիկոլն ասել էր. «ինչ-որ պետք է, էն էլ բանակցում ենք»:

Հայ ժողովուրդը տեսավ ու սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ են բանակցում և ինչպես են բանակցում: Այսօր էլ նույնը շարունակվում է…»։

 

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Փաշինյանը՝ կիրանցեցիների տները հանձնելու մասին (video) Հայաստանը վաճառողների հարցը գեներալ Արշակ Կարապետյանն ասել է՝ ոնց է լուծելու․ Շահինյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ալենը գիտի՝ Նիկոլի վրա թքող կա»․ Մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյան (video) Ուզում եք իշխանությունը նվաճել նաև Գյումրիում, հաջորդը ո՞ր համայնքն է․ Մելքոնյանը՝ Փաշինյանին (video) Արարատ Միրզոյանը փակագծեր բացեց «3+2» ձևաչափով հանդիպումից (video) «Շուն» Շիրինյա՛ն, տղամարդ էլ չե՛ս, տես՝ ինչից ես կախվել․ Խաչիկ Մանուկյան (video) Շատ բան կանե՛ք․ Լևոն Քոչարյանի կոշտ արձագանքը Փաշինյանին (video) Азербайджанцы, ваше единственное спасение - признать Арцах в составе Армении ! (video) Գևորգ Պապոյանը Փաշինյանի մոտ հունից դուրս եկավ (video) Աղազարյանի նման «անասունի» հարցը հենց այսպես ենք լուծելու․ Խաչիկ Մանուկյան (video) Երևանում 54 համարի ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում Փաշինյանը դժգոհ է. ՔՊ-ն կրկին չի կարողացել Արդարադատության նախարար ընտրել Վրաստանում hեղաշրջnւմ է նախապատրաստվում. խորհրդարանի խոսնակ Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. Ստեփան Դանիելյան «Զինվորը ջուր ուզեց, ջուր չտվեցին» իմ պատմությունը․ Արմեն Աշոտյան Իվանիշվիլին վախենում է Ռուսաստանից, բայց դա մեր խնդիրը չէ. Վրաստանի նախագահ Մեզ Կոնսերվատորիա պետք չէ. Աննա Հակոբյանի մոտ հանդիպման ժամանակ առաջարկել է Սիրունյանը Եթե Ռուսաստանը գնաց, Ադրբեջանը, Թուրքիան ու Իրանը կիսելու են Հայաստանը․ Հայկ Այվազյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը ձեռքը կտրե՞լ է․ Խաչիկ Մանուկյան (video) Ինչպես է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը խաբում և միամիտի տեղ դնում Ավինյանին. Արմեն Քոչարյան Խայտառակ վիճակում են մեր ճանապարհները, արդեն քանդվում են․ Գառնիկ Դանիելյան (video) Իրինա Զախարովան ոչ թե հրաժարվել է ներկայացնել Հայաստանը «Միսս Տիեզերք» մրցույթում, այլ՝ նրան թույլ չեն տվել մասնակցել․ ինչ է պարզել հետաքննությունը Բազմաթիվ ստերի, ձախողումների ֆոնի վրա՝ ազգակործան կառավարիչները ցանկանում են, որպեսզի իրենց վստահեն իշխանավարել և հանդես գալ ՀՀ անունից. Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am