«Անթույլատրելի արաք եք թույլ տվել. Ներողություն խնդրեք». Մինասյանի դիտարկմանն Ալեն Սիմոնյանը արձագանքեց՝ «Ելույթով կպատասխանեմ. չլքեք դահլիճը»

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ պահանջեց՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրել նախօրեին իր պահվածքի համար։

«Երեկ թույլ տվեցիք անթույլատրելի արաք, որպես Աժ նախագահ որերորդ դեպքն է՝ ռեպլիկներ, արտահայություններ եք անում, որոնք հարիր չեն թե՛ Աժ-ին, թե՛ Աժ նախագահին, հետևաբար, առաջարկում եմ ձեզ ներողություն խնդրել այդ պահվածքի համար, որպեսզի հասարակությունը հասկանա, որ Աժ-ն իրենց ներկայացուցչության բարձրագույն մարմինն է, այլ ոչ թե փողոցային բարքերով շարժվող կառույց։ Նաև ստանձնել պարտավորություն, որ հետայսու նման երևույթները կկասեցվեն ի սկզբանե»,-ասաց Մինասյանը։

Աժ ամբիոնի մոտ այդ պահին մեկ այլ հարցով զեկուցող Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանն էր։ Ալեն Սիմոնյանը դիմեց նրան՝ հարցնելով, թե արդյոք Հարությունյանը ցանկանում է արձագանքել։
Փոխնախարարը պատասխանեց, որ ոչ։ «Արձագանք ունե՞ք, պարո՛ն Մինասյան»,-դիմեց Սիմոնյանը ընդդիմադիր պատգամավորին։
«Իմ հորդորը բխում է նաև սահմանադրական այն կարգավիճակից, որն ունի ԱԺ նախագահը և կարծում եմ, որ կարևոր է, որպեսզի մշակույթի փոփոխությունը տեղի ուենա այս դահլիճից, հակառակ դեպքում ուղղակի փողոցային բարքերին համապատասխան շատ ավելի վատ սցենարներ կարող են լինել, որոնք անթույլատրելի և անընկալելի կարող են լինել թե՛ հասարակության, թե՛ ներկայացուցչական այս մարմնի կողմից»,-ասաց նա։

Սիմոնյանը կրկին դիմեց փոխնախարարին. «Տիկի՛ն Հարությունյան, էլի բան չունե՞ք ասելու»,-բացասական պատասխան ստանալուց հետո՝ նա դիմեց Մինասյանին՝ նշելով, թե կարծում էր, որ Մինասյանը ելույթ կունենա, ինքն էլ ելույթով կպատասխանի։ «Ելույթ չունեցաք, բայց ես ելույթով Ձեզ կպատասխանեմ, կխնդրեմ չլքեք դահլիճը»,-ասաց նա։

դիտվել է 247 անգամ
Լրահոս
Փաշինյանը՝ կիրանցեցիների տները հանձնելու մասին (video) Հայաստանը վաճառողների հարցը գեներալ Արշակ Կարապետյանն ասել է՝ ոնց է լուծելու․ Շահինյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ալենը գիտի՝ Նիկոլի վրա թքող կա»․ Մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյան (video) Ուզում եք իշխանությունը նվաճել նաև Գյումրիում, հաջորդը ո՞ր համայնքն է․ Մելքոնյանը՝ Փաշինյանին (video) Արարատ Միրզոյանը փակագծեր բացեց «3+2» ձևաչափով հանդիպումից (video) «Շուն» Շիրինյա՛ն, տղամարդ էլ չե՛ս, տես՝ ինչից ես կախվել․ Խաչիկ Մանուկյան (video) Շատ բան կանե՛ք․ Լևոն Քոչարյանի կոշտ արձագանքը Փաշինյանին (video) Азербайджанцы, ваше единственное спасение - признать Арцах в составе Армении ! (video) Գևորգ Պապոյանը Փաշինյանի մոտ հունից դուրս եկավ (video) Աղազարյանի նման «անասունի» հարցը հենց այսպես ենք լուծելու․ Խաչիկ Մանուկյան (video) Երևանում 54 համարի ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում Փաշինյանը դժգոհ է. ՔՊ-ն կրկին չի կարողացել Արդարադատության նախարար ընտրել Վրաստանում hեղաշրջnւմ է նախապատրաստվում. խորհրդարանի խոսնակ Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. Ստեփան Դանիելյան «Զինվորը ջուր ուզեց, ջուր չտվեցին» իմ պատմությունը․ Արմեն Աշոտյան Իվանիշվիլին վախենում է Ռուսաստանից, բայց դա մեր խնդիրը չէ. Վրաստանի նախագահ Մեզ Կոնսերվատորիա պետք չէ. Աննա Հակոբյանի մոտ հանդիպման ժամանակ առաջարկել է Սիրունյանը Եթե Ռուսաստանը գնաց, Ադրբեջանը, Թուրքիան ու Իրանը կիսելու են Հայաստանը․ Հայկ Այվազյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը ձեռքը կտրե՞լ է․ Խաչիկ Մանուկյան (video) Ինչպես է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը խաբում և միամիտի տեղ դնում Ավինյանին. Արմեն Քոչարյան Խայտառակ վիճակում են մեր ճանապարհները, արդեն քանդվում են․ Գառնիկ Դանիելյան (video) Իրինա Զախարովան ոչ թե հրաժարվել է ներկայացնել Հայաստանը «Միսս Տիեզերք» մրցույթում, այլ՝ նրան թույլ չեն տվել մասնակցել․ ինչ է պարզել հետաքննությունը Բազմաթիվ ստերի, ձախողումների ֆոնի վրա՝ ազգակործան կառավարիչները ցանկանում են, որպեսզի իրենց վստահեն իշխանավարել և հանդես գալ ՀՀ անունից. Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am