Հոկտեմբերի 23-ի գիշերը՝ ժամը 1:05-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ:
Նա հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է ամրանի վրա ընկնելու հետևանքով:
«Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ գումարի հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդին դանակով հարվածել է համաքաղաքացի 55-ամյա տղամարդը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Կոտայքի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,- ասված է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը