Ազգային ժողովում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Սոցիալական աջակցությունների մասին» նոր օրենքի նախագիծը, որով առաջարկվել են սահմանել և կարգավորել սոցիալական աջակցության ոլորտի, սոցիալական ծառայությունների նոր տեսակներ, օրինակ՝ ընտանիքի կենսապահովման կայունացման օգնությունը, սոցիալ-հոգեբանական օգնությունը, բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցումը կամ հատուցումը, սոցիալական պատրոնաժը, ինտեգրմանը կամ վերաինտեգրմանն ուղղված օգնությունը, կենցաղային օգնությունը:
Նախագծի հարակից զեկուցող ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը նշեց, որ հաճախ մտահոգություն են հնչում այն մասին, որ հատկապես այն դեպքերում, երբ սոցիալական աջակցություն ստացող ընտանիքի երեխան դուրս է մնում աջակցությունից, սա հիմք է, որ դադարեցվի նպաստի տրամադրման գործընթացը։
«Եթե սոցիալական անապահով ընտանիքի կամ առհասարակ ընտանիքի երեխան դուսր է մնում կրթությունից կամ հանրակրթությունից, ապա դա ամենևին չի նշանակում, որ հիմնական պատճառը կոշիկի կամ հագուստի բացակայությունն է, բազմաթիվ են դեպքերը, երբ երեխաներին նույն ընտանիքի անդամները կամ ծնողները երեխային դպրոց սովորելու կամ մանկապարտեզ ուղարկելու փոխարեն՝ այլ տեղեր են ուղարկում, մասնավորապես, երեխան ստիպված է լինում զբաղվել մուրացկանությամբ»,-ասաց պատգամավորը։
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը