Կյանքը գերագույն արժեք է, իսկ գերագույն արժեքներն են կարևոր սկզբունքները՝ պետությունը, Հայրենիքը. Բագրատ Սրբազան

Կյանքը գերագույն պարգև է, բայց ոչ գերագույն արժեք։ Սրբազան պայքար շարժումը մեջբերել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի՝ «Ավետյաց երկրի տեսիլքով» գրքից մի հատված․

«Եղիշեն իր մատյանը սկսում է կարևորագույն հռչակումով՝ նախապատրաստելով մեր միտքը հետագա ընթացքի համար. «Նրանք, ում հոգիները թուլացած են երկնավոր առաքինությունից, սաստիկ երկյուղի մեջ է ընկած նրանց մարմնի բնությունը՝ ամեն հողմից շարժվում է, ամեն խոսքից վրդովվում է, ամեն բանից՝ դողում։ Այդպիսի մարդը երազական բաներով իր կյանքը անցկացնում է, իսկ մահվան ժամանակ էլ անդառնալի կորստյան է մատնվում։ Ինչպես որ հնում մեկն ասել է՝ մահ չիմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն։ Ով որ չգիտե, թե ինչ է մահը՝ վախենում է մահից, իսկ ով գիտե մահը՝ նրանից չի վախենում»։

Ինչո՞ւ է այս մասին խոսում, որովհետև նախապատրաստում է մեզ, նախապատրաստում է մեծ, կարևոր գաղափարի, որ կյանքը ինքնաբուն, ինքնին գերագույն արժեքը չէ, այլ այդ կյանքի մեջ ստեղծված կարևորագույն գաղափարներն են, որի համար դու կյանքդ կարող ես նույնիսկ զոհել։

Անընդհատ շեշտվում է, որ կյանքը գերագույն արժեք է, բայց կյանքը գերագույն պարգև է, իսկ գերագույն արժեքն այդ կյանքի միջից ծնվող երևույթները, գաղափարները, սկզբունքներն են՝ պետությունը, Հայրենիքը, ընտանիքը։

Արժեքները սրանք են, որոնց ծառայության է կոչված կյանքը և ոչ թե կյանքը կոչված է կյանքին ծառայության։ Այս մասին է խոսում Եղիշեն, ասում է՝ նրանք, ովքեր մահը չեն ճանաչում՝ վախենում են, երկյուղի մեջ են, հոգիները կապված չեն երկնավոր առաքինություններին, գաղափարներին, արժեքներին, նրանք պատասխանատվությունից և մյուս բոլոր արժեքներից խուսափելու և կյանքը խոտի արժեք դարձնելու կոչված մարդիկ են։ Իրենք կարծում են՝ դա հեշտ կյանքն է, բայց դա դժնդակ տառապանք է»։

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Փաշինյանը՝ կիրանցեցիների տները հանձնելու մասին (video) Հայաստանը վաճառողների հարցը գեներալ Արշակ Կարապետյանն ասել է՝ ոնց է լուծելու․ Շահինյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ալենը գիտի՝ Նիկոլի վրա թքող կա»․ Մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյան (video) Ուզում եք իշխանությունը նվաճել նաև Գյումրիում, հաջորդը ո՞ր համայնքն է․ Մելքոնյանը՝ Փաշինյանին (video) Արարատ Միրզոյանը փակագծեր բացեց «3+2» ձևաչափով հանդիպումից (video) «Շուն» Շիրինյա՛ն, տղամարդ էլ չե՛ս, տես՝ ինչից ես կախվել․ Խաչիկ Մանուկյան (video) Շատ բան կանե՛ք․ Լևոն Քոչարյանի կոշտ արձագանքը Փաշինյանին (video) Азербайджанцы, ваше единственное спасение - признать Арцах в составе Армении ! (video) Գևորգ Պապոյանը Փաշինյանի մոտ հունից դուրս եկավ (video) Աղազարյանի նման «անասունի» հարցը հենց այսպես ենք լուծելու․ Խաչիկ Մանուկյան (video) Երևանում 54 համարի ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում Փաշինյանը դժգոհ է. ՔՊ-ն կրկին չի կարողացել Արդարադատության նախարար ընտրել Վրաստանում hեղաշրջnւմ է նախապատրաստվում. խորհրդարանի խոսնակ Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. Ստեփան Դանիելյան «Զինվորը ջուր ուզեց, ջուր չտվեցին» իմ պատմությունը․ Արմեն Աշոտյան Իվանիշվիլին վախենում է Ռուսաստանից, բայց դա մեր խնդիրը չէ. Վրաստանի նախագահ Մեզ Կոնսերվատորիա պետք չէ. Աննա Հակոբյանի մոտ հանդիպման ժամանակ առաջարկել է Սիրունյանը Եթե Ռուսաստանը գնաց, Ադրբեջանը, Թուրքիան ու Իրանը կիսելու են Հայաստանը․ Հայկ Այվազյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը ձեռքը կտրե՞լ է․ Խաչիկ Մանուկյան (video) Ինչպես է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը խաբում և միամիտի տեղ դնում Ավինյանին. Արմեն Քոչարյան Խայտառակ վիճակում են մեր ճանապարհները, արդեն քանդվում են․ Գառնիկ Դանիելյան (video) Իրինա Զախարովան ոչ թե հրաժարվել է ներկայացնել Հայաստանը «Միսս Տիեզերք» մրցույթում, այլ՝ նրան թույլ չեն տվել մասնակցել․ ինչ է պարզել հետաքննությունը Բազմաթիվ ստերի, ձախողումների ֆոնի վրա՝ ազգակործան կառավարիչները ցանկանում են, որպեսզի իրենց վստահեն իշխանավարել և հանդես գալ ՀՀ անունից. Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am