Դավիթ Հարությունյանի գործով նոր գանգատ կներկայացվի ՄԻԵԴ

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի գործով երկրորդ գանգատը կներկայացվի ՄԻԵԴ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչ, փաստաբան Զորայր Հարությունյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԲԴԽ-ն փաստացի չի կատարել ՍԴ որոշումը՝ հրաժարվելով վերացնել դատավոր Դավիթ Հարությունյանի իրավունքների խախտումը և չվերանայել գործը։

Փաստաբան Զորայր Հարությունյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ «Դատական օրենսգիրքը» ՍԴ որոշման և ընդհանրապես նոր հանգամանքի ուժով վարույթների վերաբացման մասին ձևակերպում կա, որ ոչ թե իմպերատիվ նորմ է և ԲԴԽ-ն պարտավոր է նոր հանգամանք ի հայտ գալուց հետո վերաբացել, այլ՝ իրավունք ունի վերաբացելու, ինչը ԲԴԽ-ի կողմից «տառացի» է մեկնաբանվել։

««Իրավունք ունի» բառակապակցությունը վերածվել է մի գործիքի, որով ԲԴԽ-ն ամեն անգամ ինքն իրեն իրավունք է վերապահել՝ ՍԴ որոշման առկայության պայմաններում որոշելու, թե արդյոք պետք է վերանայում սկսել, թե՝ ոչ։ Այսինքն՝ ունենք իրավիճակ, որ ոչ միայն ՍԴ-ն նոր հանգամանք իր որոշմամբ է ստեծղելու, այլև՝ պետք է ԲԴԽ-ին համոզեն, որ դա նոր հանգամանք է և Խորհուրդը պետք է վերանայի։ Բացառիկ հայեցություն է ստեղծվել՝ Խորհրդի կողմից ՝ սեփական մեկնաբանմամբ, որն իրականում վտանգավոր է իրավական անվտանգության տեսանկյունից»,- ասաց փաստաբանը։

Դիտարկմանը, որ իրավունքի զարգացման փոխարեն փաստացի նահանջ է տեղի ունենում, Հարությունյանն արձագանքեց՝ «Մեկնաբանությունն այնպիսինն է, որ իրավունք ունենք վերանայել և չենք օգտվում մեր իրավունքից այս պահի դրությամբ, այս վարույթով առնվազն, վերանայումը չենք իրականացնում։ ԲԴԽ մեկնաբանությունն այդպիսինն է։ Ի դեպ, մոտ 130 էջից բաղկացած որոշում է, որից ընդամենը 1-2 էջ է «պատճառաբանություն» կամ «վերլուծությունը», փաստաթղթից մոտ 80-90 էջ պարոն Հարությունյանի գրավոր դիրքորոշման բառացի մեջբերումն է։ Այսինքն՝ Խորհուրդը մեծ հաշվով բովանդակային քննության էլ չի ենթարկել, տպավորությունն այնպիսին է, որ նախապես որոշված էր, թե ինչ պետք է անեին, ընդամենը որոշում որոշակի առումով հիմնավոր ցույց տալու կամ գոնե էջաքանակ ցույց տալու համար պարոն Հարությունյանի դիրքորոշումն են մտցրել մեջը, վերջում՝ 1-1,5 էջով գրել են, որ իրավունք ունեն, բայց չեն օգտվում, անտեսել են, ըստ էության, ՍԴ որոշումը և չեն վերացրել պարոն Հարությունյանի իրավունքների այն խախտումները, որոնք արձանագրվել են ՍԴ-ի կողմից»։

ԲԴԽ այս որոշումը, Զորայր Հարությունյանի դիտարկմամբ, ՄԻԵԴ-ում արդեն իսկ քննվող գործի շրջանակներում հետևանք չի ունենա, որոշումը հետևանք կունենա այնքանով, որ երկրորդ գանգատը կներկայացվի ՄԻԵԴ՝ վերաբերելի վերանայման վարույթին։

«Վերանայման վարույթի վրա ևս տարածվում են Կոնվենցիայով երաշխավորվող իրավունքները, այդ թվում՝ արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ դատարանի մատչելիության իրավունքը։ Այսինքն՝ տվյալ պարագայում, երբ պարոն Հարությունյանը դիմում է ներկայացրել ԲԴԽ՝ տեղեկացնելով, որ ՍԴ-ն որոշում է կայացրել իր դիմումի հիման վրա, որի ուժով նոր հանգամանք է ի հայտ եկել, որի ուժով պետք է վերանայվի վարույթը և այն հանգամանքը, որ վերանայման դիմումը չի բավարարվել, վկայում է այն մասին, որ դատարանի մատչելիության իրավունքը խախտվել է կրկին անգամ»,- նշեց փաստաբանը։

Հարցին՝ արդյո՞ք այս դեպքում ՍԴ որոշումը չկատարելը չի կարող հանգեցնել քրեական կամ որևէ այլ պատասխանատվության՝ նկատի ունենալով, որ քրեական, քաղաքացիական արդարադատության ոլորտում դատական ակտը չկատարելը քրեական պատասխանատվության է հանգեցնում, Հարությունյանը պատասխանեց՝ համոզմունք հայտնելով, որ միանշանակ պատասխանատվության հանգեցնող արարք է, որը ցուցաբերել է ԲԴԽ-ն, իրավական դաշտում համապատասխան որակում պետք է տրվի, պատասխանատվության միջոցներ պետք է կիրառվեն։

«Ներկայումս քննարկումների փուլում ենք, որ վերջնական որոշենք, թե կոնկրետ ինչ քայլերի ենք դիմում, բայց միանշանակ այդ ուղղությամբ քայլեր լինելու են։ Այդ հարցի առավել արդիականացում կլինի, երբ ունենանք ՄԻԵԴ-ի կողմից արձագանք ունենալուց հետո։ Միևնույն ժամանակ, քննարկվում է կրկին ՍԴ դիմելու հարցը»,- ասաց փաստաբանը։

Դիտարկմանը, որ ՄԻԵԴ-ում գործերի քննությունը կարող են տարիներ տևել, դատավորի իրավունքներն այս ընթացքում շարունակում են խախտված մնալ, իսկ ՄԻԵԴ որոշումը կարող է կայացվել, երբ ԲԴԽ գործող անդամների, այդ թվում՝ նախագահ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման ժամկետը կարող է ավարտված լինել, ինչպես կարող է հետագայում բարձրացվել նրանց հնարավոր պատասխանատվության հարցը, արդյո՞ք ուշացած արդարադատության հետ գործ չենք ունենա, փաստաբանն արձագանքեց՝ նշելով․ «ԲԴԽ կազմն այսօր իրավունքի խախտումներ է թույլ տալիս, որոնց պատասխանատվությունը հետագայում դրվելու է ոչ թե առանձին ֆիզիկական անձանց վրա, այդ թվում՝ ԲԴԽ առանձին անդամների վրա, այլ՝ պետության վրա։ Այսինքն՝ պետությունն է պատասխանատվությունը կրելու։ Միևնույն ժամանակ պետությունը՝ ինչ իշխանություն էլ, որ լինի այն ժամանակ, երբ պատասխանատվությունը կառաջանա, ստանում է ռեգրեսիվ պատասխանատվության իրավունք, այսինքն՝ պետության հարցն է լինելու հետագայում, որ խախտումը թույլ տված անձանց հետևից գնա։ Դա մեկ ուղղություն։ Երկրորդ ուղղությունը, որ, եթե մեր դիրքորոշումը կկազմավորվի այնպես, որ տեղի ունեցածը ոչ միայն իրավական սխալմունքի հետևանք է, որը կարող է հաճախ նաև տեղի ունենալ, կոպիտ ասած, նորմալ դատավորների մոտ, այլև՝ որոշակի միտում, հետապնդում կա, ապա այս հանգամանքները հաստատված ունենալու պարագայում վստահաբար կառաջանա ոչ միայն պատասխանատվության հարց՝ կարգապահականի կամ ոչ նյութականի տեսանկյունից, այլև՝ քրեական պատասխանատվության, քրեական վարույթներ նախաձեռնելու հարցեր։ Այս դեպքում արդեն ոչ թե պետությանն է վերապահվելու այդ իրավունքը, որ պետությունը գնա կամ չգնա այդ վարույթների հետևից, այլև՝ մեզ է տրված լինելու այդ հնարավորությունը՝ նկատի ունենալով, որ համապատասխան քայլերով, արարքներով վնաս պատճառվել է պարոն Դավիթ Հարությունյանին, նա անձամբ կորոշի՝ հաղորդում կներկայացնի կամ քրեական վարույթ այլ եղանակներով կնախաձեռնի։ Պատասխանատվության սպեկտրը բավականին լայն է, որոշ հարցերի, պատասխանատվության որոշ տեսակների դեպքում դա անհնարին կլինի, եթե անձանց պաշտոնավարումը դադարեցված լինի, որոշ պատասխանատվության տեսակների դեպքում էլ՝ այդպես չէ, անկախ նրանից պաշտոնավարումը դադարեցված կլինի, թե՝ ոչ, պատասխանատվությունն անխուսափելի կլինի »։

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Փաշինյանը՝ կիրանցեցիների տները հանձնելու մասին (video) Հայաստանը վաճառողների հարցը գեներալ Արշակ Կարապետյանն ասել է՝ ոնց է լուծելու․ Շահինյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ալենը գիտի՝ Նիկոլի վրա թքող կա»․ Մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյան (video) Ուզում եք իշխանությունը նվաճել նաև Գյումրիում, հաջորդը ո՞ր համայնքն է․ Մելքոնյանը՝ Փաշինյանին (video) Արարատ Միրզոյանը փակագծեր բացեց «3+2» ձևաչափով հանդիպումից (video) «Շուն» Շիրինյա՛ն, տղամարդ էլ չե՛ս, տես՝ ինչից ես կախվել․ Խաչիկ Մանուկյան (video) Շատ բան կանե՛ք․ Լևոն Քոչարյանի կոշտ արձագանքը Փաշինյանին (video) Азербайджанцы, ваше единственное спасение - признать Арцах в составе Армении ! (video) Գևորգ Պապոյանը Փաշինյանի մոտ հունից դուրս եկավ (video) Աղազարյանի նման «անասունի» հարցը հենց այսպես ենք լուծելու․ Խաչիկ Մանուկյան (video) Երևանում 54 համարի ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում Փաշինյանը դժգոհ է. ՔՊ-ն կրկին չի կարողացել Արդարադատության նախարար ընտրել Վրաստանում hեղաշրջnւմ է նախապատրաստվում. խորհրդարանի խոսնակ Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. Ստեփան Դանիելյան «Զինվորը ջուր ուզեց, ջուր չտվեցին» իմ պատմությունը․ Արմեն Աշոտյան Իվանիշվիլին վախենում է Ռուսաստանից, բայց դա մեր խնդիրը չէ. Վրաստանի նախագահ Մեզ Կոնսերվատորիա պետք չէ. Աննա Հակոբյանի մոտ հանդիպման ժամանակ առաջարկել է Սիրունյանը Եթե Ռուսաստանը գնաց, Ադրբեջանը, Թուրքիան ու Իրանը կիսելու են Հայաստանը․ Հայկ Այվազյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը ձեռքը կտրե՞լ է․ Խաչիկ Մանուկյան (video) Ինչպես է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը խաբում և միամիտի տեղ դնում Ավինյանին. Արմեն Քոչարյան Խայտառակ վիճակում են մեր ճանապարհները, արդեն քանդվում են․ Գառնիկ Դանիելյան (video) Իրինա Զախարովան ոչ թե հրաժարվել է ներկայացնել Հայաստանը «Միսս Տիեզերք» մրցույթում, այլ՝ նրան թույլ չեն տվել մասնակցել․ ինչ է պարզել հետաքննությունը Բազմաթիվ ստերի, ձախողումների ֆոնի վրա՝ ազգակործան կառավարիչները ցանկանում են, որպեսզի իրենց վստահեն իշխանավարել և հանդես գալ ՀՀ անունից. Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am