Փաշինյանը հրաժարվել է Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիների հարցը խաղաղության պայմանագրում ներառել

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Ադրբեջանի բանտերում պահվող հայ ռազմագերիների հարցը խաղաղության պայմանագրում ներառել՝ կատարելով Ալիեւի հերթական ստորացուցիչ պահանջներից մեկը։ Մեզ պատմեցին, որ քննարկվել է պայմանագրում գերիների մասին կետ զետեղելու հարցը, Ադրբեջանը դեմ է արտահայտվել, եւ Փաշինյանը համաձայնել է դրան: Գերիների հարցը Բաքվի հետ բանակցվող միակ փաստաթղթից դուրս թողնելը Փաշինյանը պատճառաբանել է, թե պետական մակարդակով գերիների հարցը բարձրացնելն Ալիեւի ձեռքին զենք կդառնա՝ բանակցություններում այն օգտագործելու համար: Սակայն «Հրապարակ»-ի աղբյուրն ասում է՝ իրականում ուղղակի Փաշինյանն իրեն ազատել է ավելորդ գլխացավանքից:

Միաժամանակ, այս քայլով ակամայից հիմնավորել է Ալիեւի այն պնդումները, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ոչ թե ռազմագերիներ են, այլ՝ տեռորիստներ, որոնք դատվում են ծանր հանցագործությունների համար։ Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել իշխանական պատգամավորներից։ Հովիկ Աղազարյանը հաստատեց լուրը։

«Ադրբեջանական կողմը չի ընդունում նրանց որպես գերիներ, այլ կարգավիճակ է տվել, Արայիկ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանին սահմանադրական կարգի տապալման մեջ է մեղադրում։ Հետեւաբար, եթե Ադրբեջանը համաձայներ խաղաղության պայմանագրում ներառել գերիների հարցը, ապա պատասխան պիտի տար միջազգային հանրությանը, Ալիեւին հարցնելու էին՝ բա եթե գերի են, ինչո՞ւ չես ազատել»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Աղազարյանը կարծում է, որ պիտի մի քիչ ըմբռնումով մոտենալ՝ պնդելով, որ եթե գերիների հարցը ներառվեր բանակցություններում, ապա խաղաղության օրակարգը կմտներ փակուղի։ «Հիմա կանգնեինք՝ էդ պատճառի համար տորպեդահարեի՞նք խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը, որն առանց այդ էլ դժվար է»,-հռետորական հարց է հնչեցնում Աղազարյանը։ Իսկ այդ մարդկանց ճակատագրերով ո՞վ պետք է զբաղվի, եթե Հայաստանը պետական մակարդակով ձեռքերը լվանում, հրաժարվում է։ Ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավորը նշեց, թե գերիներով համապատասխան մարմինները զբաղվում են, իսկ թե որ մարմիններն են զբաղվում, Աղազարյանը կոնկրետ չգիտեր։

Հիշեցնենք, որ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում 8 գործիչներ` Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը:

դիտվել է 173 անգամ
Լրահոս
Փաշինյանը՝ կիրանցեցիների տները հանձնելու մասին (video) Հայաստանը վաճառողների հարցը գեներալ Արշակ Կարապետյանն ասել է՝ ոնց է լուծելու․ Շահինյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ալենը գիտի՝ Նիկոլի վրա թքող կա»․ Մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյան (video) Ուզում եք իշխանությունը նվաճել նաև Գյումրիում, հաջորդը ո՞ր համայնքն է․ Մելքոնյանը՝ Փաշինյանին (video) Արարատ Միրզոյանը փակագծեր բացեց «3+2» ձևաչափով հանդիպումից (video) «Շուն» Շիրինյա՛ն, տղամարդ էլ չե՛ս, տես՝ ինչից ես կախվել․ Խաչիկ Մանուկյան (video) Շատ բան կանե՛ք․ Լևոն Քոչարյանի կոշտ արձագանքը Փաշինյանին (video) Азербайджанцы, ваше единственное спасение - признать Арцах в составе Армении ! (video) Գևորգ Պապոյանը Փաշինյանի մոտ հունից դուրս եկավ (video) Աղազարյանի նման «անասունի» հարցը հենց այսպես ենք լուծելու․ Խաչիկ Մանուկյան (video) Երևանում 54 համարի ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում Փաշինյանը դժգոհ է. ՔՊ-ն կրկին չի կարողացել Արդարադատության նախարար ընտրել Վրաստանում hեղաշրջnւմ է նախապատրաստվում. խորհրդարանի խոսնակ Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. Ստեփան Դանիելյան «Զինվորը ջուր ուզեց, ջուր չտվեցին» իմ պատմությունը․ Արմեն Աշոտյան Իվանիշվիլին վախենում է Ռուսաստանից, բայց դա մեր խնդիրը չէ. Վրաստանի նախագահ Մեզ Կոնսերվատորիա պետք չէ. Աննա Հակոբյանի մոտ հանդիպման ժամանակ առաջարկել է Սիրունյանը Եթե Ռուսաստանը գնաց, Ադրբեջանը, Թուրքիան ու Իրանը կիսելու են Հայաստանը․ Հայկ Այվազյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը ձեռքը կտրե՞լ է․ Խաչիկ Մանուկյան (video) Ինչպես է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը խաբում և միամիտի տեղ դնում Ավինյանին. Արմեն Քոչարյան Խայտառակ վիճակում են մեր ճանապարհները, արդեն քանդվում են․ Գառնիկ Դանիելյան (video) Իրինա Զախարովան ոչ թե հրաժարվել է ներկայացնել Հայաստանը «Միսս Տիեզերք» մրցույթում, այլ՝ նրան թույլ չեն տվել մասնակցել․ ինչ է պարզել հետաքննությունը Բազմաթիվ ստերի, ձախողումների ֆոնի վրա՝ ազգակործան կառավարիչները ցանկանում են, որպեսզի իրենց վստահեն իշխանավարել և հանդես գալ ՀՀ անունից. Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am