Ալիևն ու Փաշինյանը սկսել են արգելափակել ԱՄՆ դիվանագիտության ջանքերը

Ալիեւը Բաքվում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական եւ Ազգային Անվտանգության խորհրդում Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին: Հաշվի առնելով նրա կողմից ղեկավարվող խնդիրների պրոֆիլը՝ երկու կողմերի միջեւ երկխոսությունը պետք է ունենար ամենալայն բնույթը, ավելի շատ անդրադառնար ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ հարաբերություններին։ Սակայն, եթե դատենք Ազերթաջ կառավարական գործակալույաթն զեկույցից՝ այդ բանակցություններում հիմնական ուշադրությունը հատկացվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներին՝ «հաշվի առնելով ներկայիս պայմաններում ի հայտ եկած պատմական հնարավորությունները»։ Միեւնույն ժամանակ, Քարփենթերը Ալիեւին է հանձնել Բայդենի նամակը, որում կոչ է արվում «այս տարի ավարտել համաձայնագրի շուրջ աշխատանքը»: Եվ անմիջապես առաջանում են շատ կարեւոր նրբերանգներ։

Առաջին. Քարփենթերը առաքելությամբ ժամանել է միայն Բաքու եւ Բայդենի նամակը հանձնել Ալիեւին, ինչը հանգեցնում է այն մտքին, որ ամերիկյան տեսանկյունից խաղաղության պայմանագրի ճանապարհին խոչընդոտի քարը գտնվում է ադրբեջանական կողմում։

Երկրորդ նրբերանգ. Նախկինում Բաքուն եւ Երեւանը հայտարարում էին առանց միջնորդների խաղաղ բանակցությունների անցկացման անհրաժեշտության մասին։ Հենց Քարփենթերի Բաքվում գտնվելու պահին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց՝ «Ադրբեջանի հետ բանակցություններում երրորդ երկրի ներկայությունը շահերի բախման ռիսկեր է պարունակում, քանի որ կարող է հյտնվել մեզանից անկախ լուծում, որը մեզ համար պարտադիր կդառնա»: Բայց բանն այն է, որ Քարփենթերի առաքելությունը, ինչպես եւ ԱՄՆ պետքարտուղար Էնտիոնի Բլինկենի նախորդ գործունեությունն այդ ուղղությամբ, բացառապես միջնորդական բնույթ են կրում, եւ ԱՄՆ-ն ակտիվորեն մխրճվում է խաղաղ համաձայնագրի նախապատրաստման գործընթացում։ Բայց չկա ամբողջական հստակություն նման ներգրավվածության մեխանիզմների վերաբերյալ՝ երկկողմ կամ բազմակողմ ձեւաչափերով՝ միայն իր մասնակցությամբ կամ ԵՄ-ի ներգրավմամբ։ Պարզ է միայն՝ այս ամենը նախատեսվում է իրականացնել առանց Ռուսաստանի մասնակցության։

Միեւնույն ժամանակ, Գրիգորյանի հայտարարությունից հետո հարց է առաջանում Երեւանի կողմից Քարփենթերի առաքելության հնարավոր սաբոտաժի մասին: Այսպիսով՝ մենք բախվում ենք տեսանելի պարադոքսների համակարգի: Քարփենթերի հետ բանակցություննրում Ալիեւը հայտարարել է՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին հիմնական խոչընդոտն «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի սահմանադրորեն ամրագրված տարածքային պահանջներն են»: Այսինքն՝ ԱՄՆ նախագահի հատուկ օգնականի առջեւ երկընտրանք է դրվում. կամ նա պետք է հասնի նրան, որ Բաքուն հանի սահմանադրական փոփոխություններ կատարելու իր պահանջները Երեւանից, կամ ստիպի Երեւանին կատարել Բաքվին ներկայացվող պայմնները։ Այս փուլում նման պարադիգմում մինչեւ ընթացիկ տարվա վերջ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունները որեւէ հեռանկար չունեն։

Բայց այս թեման ունի մեկ այլ կողմ. Վերջերս Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների ղեկավար Ալիեւն ԱՄՆ-ին մեղադրել է իր երկրի նկատմամբ պատժամիջոցների մանիպուլյացիայի մեջ: «Մինչ նրանք մնում Էին Աֆղնստանում, ԱՄՆ նախագահն ամեն տարի դադարեցնում էր այդ պատժամիջոցները։ Հենց որ նրանք ողջ աշխարհի աչքի առաջ փախան այնտեղից, նորից պատժամիջոցներ կիրառեցին մեր դեմ», - ասել է Ադրբեջանի ղեկավարը։ Նա, մասնավորապես, հիշեցրել է՝ Վաշինգտոնը 2024ի մայիսի 1-ին սահմանափակող միջոցներ է սահմանել ՌԴ, Թուրքիայի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Չինաստանի տասնյակ ընկերւթյունների նկատմամբ։ Նրա խոսքով՝ «այսօր Ադրբեջանի դեմ ամերիկյան պատժամիջոցներ են սահմանվում, որից հետո նրանք ասում են՝ եկեք ամրապնդենք մեր բարեկամությունը։ Ի՞նչ բարեկամության մասին կարող է խոսք լինել»: Բացի այդ, նա նախազգուշացրել Հայաստանին «չխառնվել վտանգավոր խաղերի մեջ» եւ կոչ արել «չմոռանալ ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները» եւ «հակաահաբեկչական գործողւթյունը»: Եվ հերթական պարադոքսը. տարբեր պատճառներով եւ տարբեր նպատակներով Ալիեւն ու Փաշինյանը սկսեցին արգելափակել ԱՄՆ դիվանագիտության ջանքերը տարածաշրջանում։ Ի՞նչ է կնաշանկի այս ամենը:

 

Աղբյուրը՝ iarex.ru-ի

Թարգմանությունը՝ yerkir.am-ի

դիտվել է 124 անգամ
Լրահոս
ՀՀ-ն դեռ հետևում է BRICS-ի գործունեությանը, իսկ Թուրքիան ու Ադրբեջանն արդեն հայտ են ներկայացրել «Ձեր վրա թքող չկա», «Չե՞ս ամաչում, ամոթ ա». Ալեն Սիմոնյանի և ընդդիմության կոնֆլիկտը ՍԴ դատավորների եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նկարները «Նիկոլի ծառա» գրությամբ փակցվել են սյուների ու աղբամանների վրա Ինչ է գրել Բայդենը նամակում 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկած կինը ձերբակալվել է Neue Zürcher Zeitung «История БРИКС или: главное — против Запада». Часть 3 Neue Zürcher Zeitung «История БРИКС или: главное — против Запада». Часть 1 Politico: Парламент одобрил выделение Евросоюзом кредита Украине в размере до 35 миллиардов евро Der Spiegel: Российский олигарх упал с одиннадцатого этажа — родственники сомневаются в официальной версии Դատախազը պահանջել է Վովայի Արշակին մեղավոր ճանաչել. Հրապարակ Ալիևն ու Փաշինյանը սկսել են արգելափակել ԱՄՆ դիվանագիտության ջանքերը Դատավարություն կոչված ֆարսը ավարտվում է, և միակ փաստն ապացույցների բացակայությունն է. Սուրեն Մանուկյանը՝ կալանավայրից Երևանում «ԶԻԼ»-ը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղային. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Աղդամի նռներից՝ ՄԱԿ-ի բանաձևեր կամ «հայրենասերից»՝ Ալեն Սիմոնյան էվոլյուցիան Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել Չնայած տրված խոստմանը՝ ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն ասում Ինչից է մահացել թուրք ընդդիմադիր առաջնորդ Գյուլենը Ամենօրյա ռեժիմով լրատվադաշտ է նետվում իրականության հետ կապ չունեցող կոնտենտ. Արցախի ՄԻՊ Տիգրանաշենի ոլորաններում բախվել են մեքենաներ, վարորդներից մեկի կինն ու երկու երեխաները տեղափոխվել են հիվանդանոց Բայդենի նամակը Փաշինյանին Վրաստանում ընտրություններից չորս օր առաջ, գրեթե բոլոր կողմերի հարցումներով, հաղթանակ է տանում իշխող «Վրացական երազանքը» Գյումրին գնում է արտահերթ ընտրությունների․ Բալասանյան դաշինքը վայր է դնում մանդատները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am